Ինչպե՞ս սոդան օգտագործել որպես կոսմետիկ միջոց


Սոդա կամ Նատրիումի հիդրոկարբոնատ, ածխաթթվի նատրիումական աղերի տեխնիկական և կենցաղային անվանումը։
Դեռ հին ժամանակներում ատամները մաքրում էին սոդայով:
Այն հիանալաի սպիտակեցնում է դրանք: Անհրաժեշտ է տարայի մեջ լցնել 1 ճաշի գդալ սոդա և ավելացնել 5 կաթիլ ջրածնի պերօքսիդ և սպասել մինչ այն դառա մածուկ։ Մածուկը քսեք ատամներին ատամի խոզանակի օգնությամբ և պահեք 5 րոպե, այնուհետ լվացեք ատամները սովորական ատամի մածուկով։ Լավագույն արդյունքի համար պետք է այս գործողությունը կրկնել շաբաթը 1 անգամ, հակառակ դեպքում՝ ատամները կդառնան շատ զգայուն։
Սոդայով կարելի է մաքրել ոչ միայն ատամները, այլև մաշկը:
Սկսենք դեմքի խնամքից: Որպեսզի ազատվենք աչքերի ներքևի կոպի ուռչածությունից, մեզ պետք կգա 1 թ. գդալ սոդա և մի բաժակ ջուր: Այս լուծույթով թրջում ենք բամբակն ու դնում աչքերին: Թողեք մի քանի րոպե այդպես:
Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:
Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք' լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:
Իսկ պիլինգի համար պետք է ընդամենը լվացվելու հեղուկի հետ խառնել մի փոքր սոդա հենց ձեռքի վրա: Հեղուկը քսեք մերսող շարժումներով, որպեսզի սոդայով սկրաբը նուրբ մաքրի երեսի մաշկը, դարձնի այն անսովոր նուրբ ու հարթ: : Այսպիսի սկրաբը համապատասխանում է նաև շատ զգայուն մաշկ ունեցողներին:
Սոդայի լուծույթը հիանալի է նաև բշտիկային ցանի դեմ: Գոլ, բայց ոչ խիտ սոդայի լուծույթով լվացվեք, իսկ եթե առանձին մեծ բշտեր են, այդ դեպքում սոդային մի փոքր ջուր ավելացրեք, խառնեք: Թանձր զանգվածը քսեք հենց բշտիկի վրա և թողեք 30 րոպե:
Շաբաթական մեկ անգամ կարող եք դիմակ պատրաստել պրոբլեմային մաշկի համար: Դիմակը նվազեցնում է յուղոտությունն ու բալանսի բերում մաշկը: 1թ. գդալ խմելի սոդան խառնեք 2 ճ. գդալ ալյուրի հետ և մի փոքր լուծեք տաք ջրով: Ստացված զանգվածը մերսող շարժումներով քսեք մաշկին և լվացեք 10 րոպե անց:
Իսկ հիմա սպիտակեցնում ենք ատամները… Պետք չէ հատուկ մածուկներ գնել, բավական է ամենօրյա հասարակ ատամի մածուկը: Ատամի մածուկը լցնում ենք խոզանակի վրա, ավելացնում մի փոքր սոդա և լվանում ատամները: Այս լվացումը չի քայքայում էմալն ու զգուշորեն մաքրում է ատամները:
Սոդան կարող է օգնել նաև լնդերի բորբոքման դեմ: Դրա համար այն մի փոքր թրջեք ջրով, ստացված զանգված քսեք լնդերին և մերսեք: Լավ լվացեք բերանի խոռոչը:
Բացի դրանից սոդան օգնում է հեռացնել նաև տհաճ հոտը: Սոդան ոչնչացնում է բակտերիաները, որոնց պատճառով էլ բերանում կամ մարմնցի վատ հոտ է արտազատվում: Այս խնդիրներին վերջնական լուծում կտա սոդան, եթե ամեն օր 2 անգամ սոդայաջրով ողողումներ կատարեք կամ լվանաք թևատակերն ու ոտքերը:
Սովորական շամպունի մեջ ավելացնելով սոդա՝ դուք հեշտությամբ կհեռացնեք մազերի վրայից յուղը և կոսմետիկ միջոցները: Սոդայի և շամպունի խառնուրդը' 1:4 հարաբերակցությամբ, մազերն ավելի փափուկ և փայլուն կդարձնի: Այսպիսի լուծույթը ոչ մի ազդեցություն չի ունենում մազերի գույնի վրա:
