Ինչպե՞ս շատ արագորեն ազատվել հերպեսից

Դիտումներ 426
Ինչպե՞ս շատ արագորեն ազատվել հերպեսից

Առողջության պահպանման Միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 90 տոկոսը հերպեսի վարակակիր է։ Մնացած 10 տոկոսը գործնականում նախադպրոցական տարիքի երեխաներ են։
Հերպեսն առաջացել է հունարեն «սողալ» բառից, որն արտահայտում է տվյալ մաշկային հիվանդության տարածվող բնույթը։

 

Հերպեսի առաջացման պատճառներն են՝

 

 


1.Սխալ սնունդ

2. Ստամոքսի հիվանդություններ

3. Կրիտիկական օրեր

4. Օրգանիզմի գերտաքացում կամ մրսածություն

5. Ծխելը

6. Սուրճ

7. Ոգելից խմիչք

8. Սթրես

9. Գրիպ

10. Օրգանիզմի հյուծվածություն

Հերպեսը լավ չորացնում և բուժում են սպիրտը և Վալոկորդինը, պարզապես թրջեք բամբակը այդ միջոցներից որևէ մեկով և դրեք հերպեսի վրա:

Պատրաստեք երիցուկով թեյ, թրջեք դրանում անձեռոցիկ կամ կտոր և դրեք շրթունքներին, իսկ եթե հերպեսը փուչիկի տեսք ունի, ապա օգտագործեք սառույց: Սառույցը փաթաթեք կտորի մեջ և դրեք շրթունքներին:

Հրաշալի միջոց է նաև սխտորը՝ մանրացրեք 2 պճեղ սխտոր, ավելացրեք երկու ճաշի գդալ յոգուրտ, մեկական թեյի գդալ լուծվող սուրճ, ալյուր և մեղր: Ստացված զանգվածը քսեք շրթունքներին և սպասեք արդյունքի:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը