Ինչպե՞ս բուժել ճարպոտ լյարդը տնային պայմաններում

Դիտումներ 564
Ինչպե՞ս բուժել ճարպոտ լյարդը տնային պայմաններում

Ճարպոտ լյարդ" տերմինը չի մատնանշում ընդամենը լյարդում ճարպի ներկայություն, որը բնական է: Այն ամենը, ինչը կարող է ձեզ անհանգստություն պատճառել ՝ դա ճարպի քանակությունն է: Քանի դեռ այն կազմում է 5-10 տոկոս, ձեր լյարդի հետ ամեն ինչ կարգին է: Այն դեպքում երբ դրա տոկոսը աճի՝ դուք հնարավոր է հանդիպեք հիվանդության:

 

 

Այնուամենայնիվ, լյարդի ճարպային հիվանդության բնույթը կարող է տարբեր լինել՝ կախված ալկոհոլի սպառման գործոնից: Այն տեսակը, որը չի ներառում ալկոհոլի չարաշահումը դա ոչ-ալկոհոլային տեսակն է և դրա առաջացումը ապացուցված չէ, որ անցնում է ժառանգաբար և կապված է ինչ-որ հատուկ պատճառներից, բացառությամբ այն փաստի, որ այս հիվանդության ռիսկը աճում է միջին տարիքում ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ: Մյուս կողմից, քանի որ անունն ինքնին հուշում է, լյարդի ալկոհոլային հիվանդությունը կապված է ալկոհոլի օգտագործման ավելորդ չափաքանակի հետ և կա հնարավոր կապ խմելու խնդիրների և հիվանդության աստիճանների ընտանեկան ժառանգության հետ:

 


Ինչպե՞ս ճանաչել նշանները և պայքարել դրանց դեմ.

Լյարդի ճարպային հիվանդությունը կարող է առաջացնել հոգնածություն, սրտխառնոց, ախորժակի անկում կամ քաշի նվազում, վերին աջ որովայնի ցավեր, ինչպես նաև դեղնախտ:

Այս բոլոր ախտանշանները հնարավոր է վերացնել առօրյա մի քանի պարզ փոփոխությունների միջոցով:

Առաջին, համոզվեք, որ դուք վերահսկում եք ձեր կալորիականության չափաքանակը և կորցրեք ավելորդ քաշ՝ միաժամանակ ավելացնելով ձեր ֆիզիկական գործունեության մակարդակը շաբաթական 5-6 ժամով: Դրան կարող եք հասնել ավելի հեշտությամբ՝ ուտելով թարմ մրգեր, բանջարեղեն կամ ամբողջովին ձավարեղեն և իհարկե, ոչ ակոհոլ: Ծխախոտի նկատմամբ հակումը և դեղամիջոցների շատ օգտագործումը պետք է վերացվի: Բացի այդ պահպանեք ձեր գլյուկոզայի մակարդակը, եթե ձեր մոտ առկա է շաքարային դիաբետ: Բոլոր այս գործողությունները անխուսափելիորեն տանում են ձեր արյան մեջ խոլեստերինի և ճարպի քանակի նվազման:

Նվազեցնել ռիսկը տնային պայմաններում.

 

Մի քանի բնական արդյունավետ միջոցներ, որոնք կպահպանեն ձեր լյարդի առողջությունը: Դրանք են գուսեբերիները, որոնք հարուստ հիմք են հակաօքսիդանտների համար և կաթ տատասկափուշ ծաղիկ պարունակող սիլմարինեն: Ավելին, խորհուրդ է տրվում օգտագործել ծծմբով հարուստ բանջարեղեն, ինչպես օրինակ ծաղկակաղամբ, բրոկկկոլի, պրասներ (բանջարեղենի տեսակ), սոխ և կաղամբ, որոնք հայտնի են հակատոքսիկ հատկությունններով: Մեկ այլ միջոց, որն օգնում է ձեր լյարդի առողջությանը, դա լյարդի դառնության արտադրության խթանումն է, որը քայքայում է ճարպերը, որպեսզի մարսողությունը դարձնի ավելի հեշտ: Նման բնական խթանիչներ են կանաչ թեյը, կիտրոնի հյութը, սուրճը, գետնախնձորը և դանդելիոնը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը