Ինչպե՞ս բացացնել թևատակի գույնը և ազատվել տհաճ հոտից

Դիտումներ 1682
Ինչպե՞ս բացացնել թևատակի գույնը և ազատվել տհաճ հոտից

Թևատակերը մարմնի ամենածածկված հատվածներից են, այնուամենայնիվ, բոլորն էլ ցանկանում են կատարյալ և սպիտակ թևատակեր ունենալ, հատկապես՝ ամռանը:

Թևատակերի տհաճ հոտը կարելի է կարգավորել տարատեսակ միջոցներով, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է կարելի պահպանել թևատակերի գեղեցիկ և սպիտակ մաշկը:

 

Գուցե տարօրինակ թվա, սակայն կարտոֆիլը կարող է իրական հրաշքներ գործել՝ վերականգնելով թևատակերի բնական գույնն ու ազատելով ձեզ տհաճ իրավիճակներից: Կարտոֆիլը պարունակում է «catecholase» կոչվող ֆերմենտը, որը բացացնում է մաշկի գույնն ու վերացնում է խնդիրը մեկ վայրկյանում:

Պարզապես հում կարտոֆիլն անցկացրեք քերիչով: Կարտոֆիլը կեղձազատել պետք չէ: Ստացված խառնուրդը քսեք թևատակերին և թողեք մնա կես ժամ: Նման պրոցեդուրան պետք է կատարել ամեն օր, քանի դեռ ցանկալի արդյունքի չեք հասել: Ապա կարող եք շաբաթական մեկ կամ երկու անգամ կատարել:

Նաև հավելենք, որ կարող եք թևատակերին նաև կիտրոն քսել: Կիտրոնը ոչ միայն կբացացնի մաշկի գույնը, այլև՝ կանցկացնի տհաճ հոտը:


Ամենաընթերցվածը
Փակել գովազդը