Ինչպե՞ս ազատվել դեմքի մուգ բծերից կարտոֆիլի օգնությամբ և ունենալ ֆանտաստիկ մաշկ

Դիտումներ 464
Ինչպե՞ս ազատվել դեմքի մուգ բծերից կարտոֆիլի օգնությամբ և ունենալ ֆանտաստիկ մաշկ

իմակ կարտոֆիլով ու կիտրոնի հյութով

Բաղադրիչները

  • 1 կարտոֆիլ
  • Կիտրոնի հյութ (½ կիտրոնից)

Լավ մանրացրեք ու տրորեք կարտոֆիլը, ապա կես կիտրոն քամեք: Խառնեք 2 բաղադրիչները մինչև միատարր զանգված ստացվի:

Ստացված դիմակը քսեք դեմքին, թողեք 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Կիտրոնն ու կարտոֆիլը բնական սպիտակեցնող միջոց են ու կօգնեն պայքարել պիգմենտացիոն գծերի դեմ:


Դիմակ կարտոֆիլով ու սոխով

Բաղադրիչները

  • ½ գլուխ սոխ
  • 1 կարտոֆիլ

Կարտոֆիլն ու սոխը հարեք բլենդերում, ստացված զանգվածը քսեք դեմքին:
Թողեք 15 րոպե, վերջում լվացեք սառը ջրով:

 

Դիմակ կարտոֆիլով ու վարունգով

Բաղադրիչները

  • ½ վարունգ
  • 1 կարտոֆիլ

 

Վարունգն ու կարտոֆիլը հարեք բլենդերում:
Դեմքը լավ մաքրեք: Ստացված զանգվածը շրջանաձև շարժումներով քսեք դեմքին, թողեք 25 րոպե, լվացեք սառը ջրով:

Դիմակ կարտոֆիլով ու գազարով

  • ½ գազար
  • 1 կարտոֆիլ

Նախորդ դիմակի նման հարեք բաղադրիչները բլենդերում մինչև միատարր զանգված ստանալը:
Դիմակը քսեք դեմքին, թողեք 20 րոպե, լվացեք սառը ջրով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը