Ինչի մասին կարող են վկայել կրծքավանդակի ձախ շրջանի ցավերն ու սրտի «ոչ ճիշտ» բաբախումը: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 684
Ինչի մասին կարող են վկայել կրծքավանդակի ձախ շրջանի ցավերն ու սրտի «ոչ ճիշտ» բաբախումը: Գրում է med.tert.am-ը

Մարդու մոտ կրծքավանդակի ձախ շրջանում, որտեղ որ գտնվում է սիրտը, հաճախակի կարող են հայտնվել սուր ցավեր: Փորձենք պարզաբանել, թե ինչի՞ մասին կարող է դա վկայել:

1. Ցավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո


Եթե ցավն առաջանում է նոպաներով ու կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, կենտրոնացած է  սրտի ետնամասում(կարող է հարվածել ձախ ձեռքին, պարանոցին, ծնոտի ստորին հատվածին,  թիակի տակ) ու առաջացնում է այրոցի զգացողություն, ճնշում, սեղմում, ապա անմիջապես դիմեք սրտաբանին, քանի որ հավանաբար այստեղ խոսքը վերաբերվում է ստենոկարդիային, որը հանդիսանում է սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկը:


Ինչպես ստուգվել. կատարել էլեկտրոկարդիոգրամա, սթրես էլեկտրոկարդիոգրամա(կարդիոգրամայի ձայնագրում  ծանրաբեռնվածության դեպքում) և 24-ժամյա ԷՍԳ (էլեկտրասրտագրության)Հոլտեր մոնիտորինգ:

 

2. Մրսածության դեպքում առաջացած ցավ


Նման ցավը ևս անհրաժեշտ չէ անուշադրության մատնել, քանի որ այն կարող է լինել ինչպես միկրոբային տոքսինների ռեակցիա, այնպես էլ ռևմատիզմի  կամ էնդոկարդիտի (սրտի ներքին թաղանթի բորբոքում)առաջին ախտանշանը :


Ինչպես ստուգվել. ցավի առաջացման պատճառները կարող են օգնել պարզաբանել սրտաբանը կամ ռևմատոլոգը, ովքեր մանրակրկիտ կլսեն սրտի բաբախումը, կնշանակեն արյան  ընդհանուր ու կենսաքիմիական անալիզ, ԷԿԳ, սրտի  ուլտրաձայնային հետազոտություն և համապատասխան այլ հետազոտություններ:


3. Ցավ հանգիստ վիճակում


Երկարատև մղկտացող, ծակծկող ցավ, որը տարածվում է կրծքի ձախ շրջանում, հանգիստ վիճակում իսկ հաճախակի նաև անհանգստության դեպքում, ապա անհրաժեշտ է իմանալ, որ  նյարդային ցավ է: Առավել հավանական պատճառներն են վեգետատիվ դիսֆունկցիան կամ դեպրեսիան:


Ինչպես ստուգվել. անհարաժեշտ է խորհրդակցել հոգենյարդաբանի հետ: Պետքը չէ վախենալ բուժումից, հակառակ դեպքում այն կարող է բավականին մեծ վնաս հասցնել ինչպես առողջությանը, այնպես էլ տրամադրությանը:


4. Ցավեր շարժումների ժամանակ


Կրծքավանդակի ձախ հատվածում առաջացած ցավերը միշտ չէ, որ կապված են սրտի հետ(հատկապես երիտասարդների մոտ): Եթե խորը շնչելու, ձեռքերը թափահարելու կամ  մեջքով կտրուկ շրձադարձ կատարելու ժամանակ սրտի շրջանում  առաջանում են ծակծկող ցավեր, մի շտապեք մտածել որ դուք սրտի հետ կապված խնդիրներ ունեք: Դա հիմնականում հենաշարժային համակարգի  հիվանդությունների պատճառ կարող է լինել, մասնավորապես ՝ ողնաշարի կրծքավանդակային հատվածի օստեոխոնդրոզի, սկոլիոզի և միջկողային նյարդերի ու մկանների բորբոքումների։


Ինչպես ստուգվել.հաճախել նյարդաբանի կամ օրթոպեդի մոտ, իսկ ցավը հաղթահարել կարող են օգնել հակաբորբոքային դեղամիջոցները, մանուալ թերապիան ու բուժիչ գիմնաստիկան:


5.  Սննդի ընդունման հետ կապված ցավ


Պատահում է այնպես, որ սիրտը սկսում է «նվվալ» շատ ուտելու կամ  յուղոտ ու կծու սնունդ օգտագործելու, ինչպես նաև ընդհակառակը՝ քաղցած լինելու դեպքում: Նման ցավեր առաջանում են  որովայնային շրջանի և սրտի  թուլությանհետևանքով և կարող են վկայել գաստրիտի, ստամոքսի  խոցային հիվանդության, պանկրեատիտի, խոլեցեստիտի կամ աղիների փքվածության մասին:


Ինչպես ստուգվել.այս հարցում կարող է օգնել թերապևտը, ինչպես նաև գաստրոէնտերոլոգը:


6. Ցանի ու ցավի արտահայտումը միասին


Կրծքավանդակում առաջացած կտրուկ ցավերը, որոնք ուղղեկցվում են միջթիակային շրջանում  տեղ-տեղ ցանի արտահայտմաբ, կարող են վկայել գոտևորող հերպեսի առկայության մասին:Այդ հիվանդությամբ, որպես կանոն տառապում են մեծահասակները, քանի որ երեխաների մոտ այդ վիրուսն առաջացնում է բոլորին հայտնի  ջրծաղիկը:


Ինչպես ստուգվել. այս դեպքում անհրաժեշտ է դիմել կամ մաշկաբանին կամ  վիրուսաբանին, ովքեր կնշանակեն հակավիրուսային և ցավազրկող  միջոցներ: Պատահում է նաև որ սրտի հատվածում ցավ չի լինում, սակայն այդ զգացողությունը չի անցնում:

Սիրտը «ճիշտ» չի բաբախում


1. Սրտի ավելորդ կծկումների  զգացողության առաջացում


Պատահում է այնպես, որ  սրտի նորմալ ռիթմիկ բաբախման ժամանակ, հաճախակի նկատվում են անկանոն և ոչ ռիթմիկ բաբախումներ, որից հետո առաջանում է նորից դադար: Սրտի ռիթմի այդ անկանոն կծկումները կոչվում է  էքստրասիստոլիա:Նրանք կարող են առաջանալ  նաև լիովին առողջ մարդու մոտ(օրական մինչև 1500 զարկ): Այս դեպքերում, նրանք սովորաբար չեն զգացվում մարդու կողմից և վտանգավոր չեն առողջության համար: Եթե  էքստրասիստոլիաները շատ են և նրանք պատճառում են անհանգստություն, ապա լավ կլինի դիմեք բժշկի :


Ինչպես ստուգվել. նման հիվանդությունների ախտորոշմաբ ու բուժմաբ զբաղվում են սրտաբաննեը: Որպես կանոն անցկացվում է 24-ժամյա ԷՍԳ (էլեկտրասրտագրության)՝ էքստրասիստոլիայի տեսակի և քանակության որոշման համար:


2. Արագ սրտխփոց (տախիկարդիա)


Արագ սրտխփոցը կամ տախիկարդիան կարող է լինել ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը  և մարմնի բարձր ջերմաստիճանին նորմալ ռեակցիա: Եթե հաճախասրտությունն առաջանում է  հանգիստ վիճակում, ընդ որում պուլսը տատանվում է 160-ից մինչև 180 հարված 1 րոպեում (այն դժվար է լինում հաշվել), զուգահեռ պտտվում է գլուխը, կամ առաջանում է ուշագնացություն, նման վիճակն անվանում են պարոքսիզմալ տախիկարդիա:


Ինչպես ստուգվել. հարկավոր է հաշվել պուլսը, եթե այն գերազանցում է 1 րոպեում 180-ից 200 –ի  հարվածի սահմանը, ապա հարկավոր է զանգահարել շտաբ օգնություն: Բժիշկները կօգնեն կայունացնել վիճակն ու հիվանդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ և հիվանդը կստանա համապատասխան բուժում:

 

3. Անկանոն սրտխփոցներ


Եթե  հանկարծ նկատվում են անկանոն սրտխփոցներ, այսինքն  սրտի հարվածները իրար են հաջորդում անկանոն հաճախականությամբ, ապա  դա կարող է վկայել շողացող առիթմիայի  մասին:


  Ինչպես ստուգվել. այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտաբ օգնություն

 

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/03/23/srti-babaxum-caver/34611

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը