Ինչ տեղի կունենա, եթե ամեն առավոտ բերանը ողողեք ձեթով․ Ապշեցուցիչ է

Դիտումներ 294
Ինչ տեղի կունենա, եթե ամեն առավոտ բերանը ողողեք ձեթով․ Ապշեցուցիչ է

Շուտ արթնանալ

 Պետք է արթնանալ, երբ ավարտվում է քնի հերթական ցիկլը: Լինում է, երբ պարբերաբար վաղ առավոտյան արթնանում եք, նայում եք ժամացույցին և շարունակում եք քնել: Այդ ժամանակը ձեր արթնանալու կենսաբանական ժամն է: Միաժամանակ, աշխատեք հնարավորինս շուտ պառկել քնելու և արթնանալ ձեր բնական ժամին:

 

Ձեթով ողողում

 Նախքան առավոտյան ատամները մաքրելը բերանը 5 րոպեով ողողեք 1 թ.գ. բուսական ձեթով: Յոգերի ավանդույթի համաձայն՝ դա բերանի խոռոչից հեռացնում է գիշերը կուտակված բակտերիաները և թարմացնում է շնչառությունը:

 

Մաքրեք լեզուն

 Ձեթով ողողումից հետո անհրաժեշտ է մաքրել լեզուն քերիչվ կամ սովորական թեյի գդալով:

 

 


Բարևիր արևին

 Կա յոգայի պարզ վարժությունների համալիր, որը կոչվում է «Ողջույն արևին»: Այն ամեն օր կատարելով՝ դուք օրգանիզմն ակտիվացնում եք նոր օրվան ընդառաջ: Հակացուցումներ կան զարկերակային հիպերտենզիայի, ճողվածքների, հղիության դեպքում և ծննդաբերությունից 40 օր հետո:

 

Մերսում չոր սպունգով

 Լոգանքից առաջ ամբողջ մարմինը մերսեք չոր սպունգով կամ խոզանակով: Կարճ մերսող շարժումներ կատարեք ձեռքերի և ոտքերի մատների ծայրերից սրտի ուղղությամբ: Հետո որովայնով, մեջքով և ուսերով: Հետո կարելի է դասական լոգանք ընդունել:

 

Կիտրոնով տաք ջուր

 Առավոտյան ձեր առաջին ըմպելիքը պետք է լինի մեկ բաժակ տաք ջուրը կիտրոնի հյութով: Դա կօգնի սկսել մարսողական համակարգի աշխատանքը և վերականգնել օրգանիզմը գիշերը խոնավության կորստից հետո: Կիտրոնով ջուրն ակտիվացնում է լյարդը, ուստի այն ավելի լավ, քան պարզապես խմելու ջուրը ձեզ կպատրաստի աշխատանքային օրվան:

 

 

 

Նախաճաշ

 Կիտրոնով ջրից 30 րոպե անց կարելի է նախաճաշել: Շատ յուղոտ կամ շատ օսլա պարունակող սնունդն ամիջապես քնկոտ է դարձնում: Իսկ չափազանց թեթև նախաճաշը կարող է քաղցի ուժեղ զգացում առաջացնել մի քանի ժամ հետո: Կարող եք ուտել ինչպես ձեթով աղցան, այնպես էլ՝ փոքր քանակի ձեթով շիլա կամ բուտերբրոդներ:

 

Մեդիտացիա

 Օրը սկսեք կարճ մեդիտացիայով և կզգաք տարբերությունը ձեր սովորական վիճակից արդեն մեկ շաբաթ անց:

 

Աշխատանքի տարեք ձեր ճաշը

 Ճաշի համար ընտրեք այն մթերքները, որոնք ձեզ օգնում են հագեցած զգալ, բայց առանց ավելորդ ծանրության ու քնկոտության: Օրվա ընթացքում այդպես սնվելու դեպքում կկարողանաք պահպանել օրվա սկզբի էներգիան:

 

Ամենաընթերցվածը