Ինչ գիտենք շոկոլադի մասին։ Նրա օգտակար հատկությունները։

Դիտումներ 742
Ինչ գիտենք շոկոլադի մասին։ Նրա օգտակար հատկությունները։

Մ.թ. VII դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դղյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը։ Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ։ Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը։

Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր, վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճույքից։ Բայց պետք է ասել նաև, որ Ամերիկան հայտնաբերելով՝ ոչ բոլոր եվրոպացիներն այդքան դաժան գտնվեցին սեփական անձի նկատմամբ, շատերը ճիշտ և ժամանակին գնահատեցին ինչպես հնդկացիների ոսկին, այնպես էլ «կակասոլատան»՝ կակաոյի պտուղները։


Պատրաստված առաջին շոկոլադը

Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ։ Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց, երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն։ Արդեն XVII դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր։

Առաջինը «համբուրվելով» Լուի XIII-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը XIX դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։

Ժամանակին Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում։ 1999 թ–ին Իւոալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր Էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։ Իսկ Սբ.Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Ջոկոնդային, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։ Ինչ վերաբերում Է շոկոլադ-գիտություն «փոխհարաբերություններին», ապա աշխարհի տարբեր երկրներում այսօր արդեն ապացուցված Է համարվում այն փաստը, որ կակաոն ընդհանրապես երկարացնում Է կյանքը, իսկ հոլանդացի գիտնականները պնդում են, որ այն առավելագույնս դրական Է ազդում հղի կանանց վրա։

Սեքսը և շոկոլադը

Այսօր կարծիք կա, որ սեռական ուժեղ գրգռիչ հանդիսացող շոկոլադը կարող է փոխարինել հենց սեքսը. համենայն դեպս, ամերիկուհիների կեսը պատրաստ Է ավելի շուտ հրաժարվել սեքսից, քան շոկոլադից։ Բացի այս, հայտնի Է, որ Կազանովան ամենուր իր հետ տանում Էր արծաթյա «շոկոլադատուփ», որում ըստ նրա կայանում Էր իր սիրային հաջողությունների գաղտնիքը։ Դեռևս մադամ Պոմպադուրը Ֆրանսիայի թագավորի հետ առանձնանալուց առաջ նախ «համբուրվում Էր» շոկոլադի հետ, իսկ մադամ Դյու Բարին՝ դրանով կշտացնում Էր իր բազմաթիվ ֆավորիտներին՝ իր ցանկություններին ամբողջովին համապատասխանելու համար։ Աստիճանաբար ֆրանսիական արքունիքում ձեռք բերելով «աֆրոդիզիակի» համարում, հետագայում մի շիշ լավ գինու հետ շոկոլադը դարձավ ռոմանտիկ երեկոների անբաժան մասը։ Պատահական չէ, որ ժամանակին ֆրանսիացի հրուշակագործ ժակ Բոկելը որոշեց «Կամասուտրայում» նկարագրված դիրքերը վերարտադրել հենց շոկոլադե արձանիկների միջոցով, նա մտահղացման արդյունքը տեսնելու հնարավորություն էր տալիս միայն չափահասներին։ Պատահական չէ նաև, որ մերօրյա ամենասեքսուալ սևամորթ կանանց ևս անվանում են «շոկոլադ»։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը