Ինչ են վկայում թևատակերն առողջության մասին. 5 անհանգստացնող նշան

Դիտումներ 284
Ինչ են վկայում թևատակերն առողջության մասին. 5 անհանգստացնող նշան

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերում մեծ քանակով քրտնագեղձեր կան, ինչի հետևանքով մարմնի այս հատվածում հաճախ է տհաճ հոտ առաջանում։ Շատերն անգամ չեն էլ մտածում այն մասին, որ թևատակերի վիճակը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին։ Դրանք հատկապես կարող են վկայել հորմոնալ անհվասարակշռության և լիմֆատիկ խնդիրների մասին, որոնք կապված են վարակների դեմ օրգանիզմի պայքարի հետ։

Այդ ազդանշաններից շատերն աննկատ են մնում՝ չնայած վկայում են այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ 5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ առողջության հետ կապված խնդիրներ ունեք։

Տհաճ հոտ։ Թևատակերից տհաճ հոտի առկայությունը սովորական երևույթ է. մաշկի այդ հատվածում քրտինքի կուտակումն իդեալական միջավայր է ստեղծում բակտերիաների աճի համար։ Դեպքերի մեծամասնությունում տհաճ հոտը վերանում է լոգանք ընդունելուց հետո։ Եթե հոտը շատ ուժեղ է և կայուն, ամենայն հավանականությամբ, վկայում է վահանաձև գեղձի խնդիրների և հորմոնալ փոփոխությունների մասին։


Եթե հոտը նման է նեխած մրգի կամ եղունգների համար նախատեսված լաքի հոտին, այդ վիճակի պատճառը կարող է կետոացիդոզը լինել։ Այս դեպքում օրգանիզմը կորցնում է շաքարը վերամշակելու կարողությունը։ Սա նշանակում է, որ, եթե տհաճ հոտը չի անցնում նույնիսկ ճիշտ հիգիենայի դեպքում, դա կարող է դիաբետի կամ նախադիաբետի վկայություն լինել։

Քոր։ Թևատակերի հատվածում քոր կարող է առաջանալ սափրելուց հետո մազերի աճի հետևանքով։ Մեծամասամբ սա մաշկի գրգռվածության նշան է, որն առաջացնում են ածելին կամ քիմիական միջոցները, որոնք պարունակում են կրեմներն ու դեզոդորանտները։ Մշտական քորը, որն ուղեկցվում է կարմիր հետքերի և մահացած բջիջների առաջացմամբ, սովորաբար վկայում է սնկի առկայության մասին։ Հարկավոր է դիմել բժշկի և հակասնկային բուժում ստանալ։

 

Ցավ։ Թևատակերում ցավի առկայությունը կարող է մկանների ռեակցիան լինել ձեռքերի գերլարվածությանը։ Այս հատվածում ցավը սովորաբար նկատվում է այն անձանց շրջանում, ովքերն ինչ-որ ծանր բան են վերցրել կամ ինտենսիվ պարապմունք են ունեցել։ Սովորաբար այն անցնում է հանգստանալուց հետո։

Եթե այն մշտական խնդիր է դառնում և մշտապես սրվում է, գերադասելի է խորհրդակցել մասնագետ հետ։

  • Այս հատվածում ցավի առկայությունը հազվադեպ կարող է լիմֆատիկ հանգույցների ուռուցքի կամ վնասվածքի նշան լինել։

4. Դուրս տված բշտիկներ։ Տաք և թաց միջավայրը, որը հատուկ է մարմնի այս հատվածին, մեծացնում է վարակների առաջացման հավանականությունը։ Այս համադրությունը նպաստում է սնկերի առաջացմանը, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել քորի ու ցանի, կարմրության առաջացման։ Այս դրսևորումները կարող են նաև ալերգիայի, շոգ եղանակի կամ հարման հետևանք լինել։

 

Կոշտուկներ և գրգռում։ Թևատակերում փոքր կոշտուկներ առաջանում են, երբ մազերը չեն կարողանում հայտնվել մաշկի արտաքին շերտի վրա։ Սա կարող է բավական ցավոտ լինել, և, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կարող են պոտենցիալ վարակի աղբյուր դառնալ։ Հարկավոր է այնպես անել, որ մազերը կարողանան հասնել մաշկի մակերևույթ։

 

 

https://168.am/2018/05/15/950522.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը