Ինչ է շաքարային դիաբետը և որոնք են դրա տեսակներն ու հիմնական ախտանշանները

Դիտումներ 387
Ինչ է շաքարային դիաբետը և որոնք են դրա տեսակներն ու հիմնական ախտանշանները

med.tert.am - ը գրում է ՝

Շաքարային դիաբետը շատ վտանգավոր հիվանդություն է, որն առավել հաճախ ախտորոշվում է 40-60 տարեկան մարդկանց մոտ: Սկզբնական շրջանում հիվանդությունը սովորաբար ոչ մի կերպ չի դրսևորվում, ուստի հիվանդները հայտնաբերում են այն պրոֆիլակտիկ ստուգման կամ մեկ այլ խնդրի համար անցած բուժզննման ժամանակ:

 

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որից հնարավոր չէ լիովին ազատվել: Այն բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ, ինչը պայմանավորված է լինում ոչ բավարար քանակությամբ ինսուլինի արտադրությամբ կամ ինսուլինին օրգանիզմի հյուսվածքների սխալ արձագանքով:

 

Գոյություն ունի շաքարային դիաբետի մի քանի տեսակ: Դրանք են.

 

·         1-ին տիպի շաքարային դիաբետը. այս դեպքում ենթաստամոքսային գեղձը չափազանց քիչ քանակությամբ ինսուլին է արտադրում կամ առհասարակ չի արտադրում, ինչի պատճառով հիվանդները ստիպված են լինում մշտապես ինսուլինի ներարկումներ ստանալ ու հետևել առողջ սննդակարգին:


 2-րդ տիպի շաքարային դիաբետը. այս դեպքում օրգանիզմը սխալ է օգտագործում ինսուլինը: Շաքարային դիաբետի այս տեսակը հաճախ ախտորոշվում է տարեցների, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցողների և նստակյաց կենսակերպ վարողների մոտ:

 

·         Հեստացիոն շաքարային դիաբետը. հիվանդության այս տեսակը զարգանում է հղի կանանց մոտ: Այս դեպքում հղիության հորմոններն արգելակում են ինսուլինի ազդեցությունը: Հեստացիոն շաքարային դիաբետը հաճախ զարգանում է 25 տարեկանից բարձր կանանց մոտ՝ հատկապես, եթե նրանք տառապում են զարկերակային բարձր ճնշումից ու ավելորդ քաշից:

 

Շաքարային դիաբետի ախտանշանները

 

Շարունակությունը այստեղ ՝ http://med.tert.am/am/news/2018/06/13/diabet/53673

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը