Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ օրական 2 բաժակ սուրճ ենք խմում

Դիտումներ 240

Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ օրական 2 բաժակ սուրճ ենք խմում

Որոշ հետազոտությունների արդյունքում նաև պարզվել է, որ բոլոր նրանք, ովքեր օրական 2 բաժակ սուրճ են խմում, նվազեցնում են իրենց մոտ 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը:

Սուրճը նաև չափազանց օգտակար է ուղեղի բջիջները պաշտպանելու համար, քանի որ այն կանխարգելում է բջիջների վաղաժամ ծերացումը: Հատկապես սուրճը կանխարգելում է Ալցհեյմերի հիվանդությունը: Ըստ որոշ հետազոտությունների՝ բոլոր նրանք, ովքեր սուրճ են խմում, 65%-ով նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:

Օրական, եթե 2 բաժակ սուրճ եք խմում, ապա 84%-ով նվազեցնում եք լյարդի ցեռոզի առաջացման ռիսկը: 

Հարկ է նշել նաև, որ կաֆեինը նաև խթանում է նյութափոխանակությունը: Այնուամենայնիվ, ինչպես յուրաքանչյուր բան, այնպես էլ՝ սուրճը, չի կարելի չարաշահել, քանի որ այս դեպքում օրգանիզմը դիմադրողականություն է ձեռք բերում դրա ազդեցության հանդեպ:



 



Ամենաընթերցվածը