Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ ամեն օր սուրճ եք խմում

Դիտումներ 178

Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ ամեն օր սուրճ եք խմում

 Հարվարդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ և կանայք, որոնք օրվա ընթացքում խմել են 2-4 բաժակ սուրճ, ունեցել են ինքնասպանություն գործելու 50%-ով ավելի ցածր ռիսկ՝ համեմատած այն մարդկանց, որոնք ընդհանրապես սուրճ չեն օգտագործում։ Բացի դրանից՝ սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, նույնիսկ ավելի շատ, քան մրգերն ու բանջարեղենները՝ միասին վերցրած։ Այն պարունակում է սնուցող նյութեր, B1, B2, B3, B5 վիտամիններ, ինչպես նաև՝ կալիում և մանգան։

 

 

Վերջապես, Հարվարդի համալսարանի մեկ այլ հետազոտության համաձայն՝ 11%-ով ցածր է շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկն այն մարդկանց մոտ, որոնք 4 տարվա ընթացքում օրական մեկ բաժակ սուրճ են խմել։

ա լավ նորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով կամ արդեն մարզվում են։ Կոֆեինը բնական եղանակով մեծացնում է օրգանիզմի էներգետիկ մակարդակը և կարգավորում է նյութափոխանակությունը։ Էֆեկտը կարճաժամկետ է, բայց քանի դեռ շարունակվում է, էներգիայի պակաս չեք զգա։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մարզվելուց հետո մեկ բաժակ սուրճ խմած մարզիկների դիմադրողականությունը բարձրացել է 66%-ով։ Սուրճն օգնել է վերականգնել մարզումների ընթացքում կորցրած էներգիան։



Ամենաընթերցվածը