Ինչ է կատարվում Ձեր ստամոքսի հետ, երբ առավոտյան սուրճ եք ըմպում


Խորհուրդ չի տրվում այն խմել սոված փորին, հատկապես առավոտյան:
Այդ դեպքում պետք է իմանաք, որ առավոտյան սոված փորին մեկ գավաթ սև սուրճը ավելացնում է աղեստամոքսային տրակտում աղաթթվի քանակը: Դա նշանակում է, որ եթե դուք տառապում եք գաստրիտով, ապա հավանաբար արդեն զգացել եք դա: Աղաթթուն վատ է ազդում ստամոքսի վրա:
Քաղցած ստամոքսին վաղ առավոտյան խմած սուրճը բարձրացնում է մարսողական համակարգի թթվայնությունը: Դա նշանակում է, որ եթե դուք տառապում եք ստամոքսի խոցով, ապա դուք արդեն զգացել եք դա: Այս պարագայում առաջ են գալիս մարսողական մի շարք խնդիրներ, քանի որ առաջ են գալիս սպիտակուցների յուրացման հետ խնդիրներ: Եվ երբ սպիտակուցները չեն ներծծվում, կարող են ի հայտ գալ մարսողական այլ խնդիրներ, ինչպիսիք են՝ ստամոքսի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռվածությունը և անգամ աղիների քաղցկեղը:
Իզրայելացի գիտնականները իրականացրել են զարմանալի արդյունքներով մի շարք հոտազոտություններ: Համաձայն դրանց՝ սուրճը հանդիսանում է էներգիայի հիանալի աղբյուր և դրական է անդրադառնում առողջության վրա: Բնականաբար, խոսքը սուրճի չափավոր քանակի մասին է:
Թարմ պատրաստված սուրճը կարող է լայնացնել արյունատար անոթները, մեծացնել մկանների աշխատունակությունը, ինչպես նաև ուժեղացնել արյան հոսքը դեպի գլխուղեղ: Այդ է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս գլխացավի ժամանակ խմել մի բաժակ սուրճ, քանզի ցավային զգացողությունները զգալիորեն թուլանում կամ բոլորովին անհետանում են:
