Ինչ չի թույլատրվում անել ուտելուց անմիջապես հետո․ Այս սխալները բոլորս ենք անում

Դիտումներ 242

Ինչ չի թույլատրվում անել ուտելուց անմիջապես հետո․ Այս սխալները բոլորս ենք անում

Վերջին շրջանում շատերն են սկսել լրջորեն մտածել ճիշտ սնվելու եւ արտաքին տեսքի մասին: Ուտում ենք քիչ քանակությամբ, հաճախ ընտրում ենք օգտակար սնունդ եւ հրաժարվում ենք տարատեսակ նախուտեստներից եւ գազավորված ըմպելիքներից:

Սակայն կարեւորը ոչ միայն օգտակար սնունդ ընտրելն է, այլ նաեւ, թե ինչպես եք ձեզ  պահում սնունդ ընդունելուց հետո: Ինչպես պարզվեց, կան մի քանի ոչ թե վնասակար, այլ նույնիսկ շատ վտանգավոր սովորույթներ, որոնք անում ենք ուտելուց հետո: Ոմանց մոտ դրանք հանգեցնում են չնչին խանգարումների, իսկ ոմանց մոտ էլ լուրջ հիվանդություններ են առաջացնում:

Ուտելուց անմիջապես հետո չի թույլատրվում  ՝

 



Միրգ ուտել։ Բժիշկները խորհուրդ են տալիս մրգեր օգտագործել կամ ուտելուց մեկ ժամ առաջ, կամ ուտելուց առնվազն երկու ժամ անց:

Ծխել։ Ծխելն, ի թիվս բազմաթիվ բացասական ազդեցությունների, բացասական է ազդում նաև  հաստ աղիքի մկանների վրա և բարդացնում  սննդի մարսման վերջին էտապը:

Մեքենա վարել։ Երբ մարսողական տրակտին ավելի շատ արյուն է հասնում, գլխուղեղը որոշակի ժամանակ զրկվում է բավարար արյան մատակարարումից: Կենտրոնացումը նվազում է եւ առաջանում է քնկոտություն: Դրա համար պետք է ղեկի դիմաց նստել ուտելուց 1-2 ժամ անց:

 



Մաքրել ատամները։ Միգուցե տարօրինակ թվա, սակայն ուտելուց հետո ատամների մաքրումը վնասում է ատամները: Այդ գործողության ժամանակ էմալի շերտը մաքրվում է, իսկ դա նշանակում է, որ շաքարը կամ թթուները կարող են վնասել ատամները: Սպասեք կես ժամ, հետո լվացեք ատամները: Այդ ժամանակը բավարար է անհրաժեշտ քանակության թուք արտադրելու համար, որն օգնում է չեզոքացնել թթուները:

Քնել։ Մարդկանցից շատերը  սիրում են ուտելուց հետո քնել,սակայն հորիզոնական դիրքի պատճառով սնունդը հաճախ ստամոքսից բարձրանում է դեպի կերակրափող: Անհրաժեշտ է քնել սնվելուց երկու ժամ անց:      

 


Ամենաընթերցվածը