Ինչ անել փորլուծության և փորկապության դեմ. Անհավանական ազդեցություն ունեցող միջոց


Փորլուծություն - երեխաների և մեծահասայկների համար ` վերցնել հավի քարաճիկը, լվանալ ու չորացնել: Այնուհետև աղալ փոշու աստիճանի և ընդունել օրը 1-2 անգամ կեսական թեյի գդալ, գոկ ջրով: Կարելի է նաև բուժել բրնձի օգնությամբ ` վերցնում ենք 1 թեյի բաժակ հատիկավոր բրինձ, որի վրա լցնում ենք 7 բաժակ սառը ջուր և մարմանդ կրակի վրա եռացնում, մինչև բրինձը եփվի: Այնուհետև բրինձի հատիկները առանձնացնել և տաք վիճակում յուրաքանչյուր ժամը մեկ բաժակի 1/3 չափով օգտագործել:
Փորլուծությունը բուժելու համար գոյություն ունի նաև մեկ այլ եղանակ: Հունական խակ ընկույզը (կանաչ կեղևը վրան) շերտ-շերտ մանր կտրատել, լցնել շշի 3/4 մասը, ու վրան ավելացնել օղի: 3-4 օր մնալուց հետո ընդունել օրը երկու անգամ կես թեյի գդալով: Այս դեղամիջոցը երեխաներին չի կարելի տալ:
Գոյութուն ունի մեկ այլ եղանակ ` առավոտյան ու երեկոյան ընդունել 1 բաժակ կալինի-մանգանատ ոչ թունդ լուծույթը: Սովորաբար մեկ անգամյա ընդունումը բավարար է հիվանդությունը բուժելու համար:
Փորլուծության և դիզինտերիայի բուժման համար որպես,դեղամիջոց խորհուրդ է տրվում օգտագործել արյուն խմիկի արմատի եփուկը: 2 թ/գ հաստ կտրատված արյաուն խմիկի արմատը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ և եռացնել 30 րոպե: Այնուհետև սառեցնել, քամել և ընդունել օրը 5-6 անգամ, մեկական ճ/գ ուտելուց առաջ: Բացի դրանից արյունխմիկի արմատը որպես բուժամիջոց, օգտագործվում է նաև արգանդային ու թութքային արնահոսությունները դադարեցնելու համար:
- Խմել այն ջուը, որի մեջ երկար ժամանակ վարսակ կամ սալոր են եփել:
- Խմել բողկի հյութ:
- Խմել թթու դրած կաղամբիհյութ գոլ վիճակում
- Խմել չորացրած բալով թեյ:
Փորկապությունը թուլացնելու հատկություն ունեցող որոշ սննդամթերքների ոչ ճիշտ օգտագործման հետևանքով բուժամիջոցը դրական արդյունք չի տալիս: Պատրաստելիս դրանք պետք է լցնել եռացող ջրում,սակայն ոչ մի դեպքում չպետք է եռացնել, կամ քաղցրացնել: Առավոտյան քաղցած վիճակում ուտել խառը, իսկ եթե հնարավոր է ուտել մի քանի անգամ, օրվա տարբեր ժամերին:
Խռոնիկական փորկապության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բեկտենու (կրուշինա) կեղևը : 20 գ. բեկտենու ծեծաց կեղևըը լցնել 1 բաժակ ջրի մեջ և 15-20 րոպե եռացնելուց հետո ընդոընել քնելուց առաջ կես բաժակ:
Փորկապության դեպքում իգտագործում են նաև դժնիկի պտուղներից պատրաստված եփուկը: 1 ճ/գ դժնիկի պտուղները ամբողջական վիճակով լցնել 1 բաժակ ջրի մեջ և պահել մինչև եռալը: Այնուհետև թողնել 2 ժամ և քամել : Ընդունել քնելուց առաջ, կես բաժակ:
