Ինչ անել, որ վերանա կարիեսը և նման խնդրի այլևս չբախվենք
Տեսություններից մեկի համաձայն՝ կարիեսի առաջացումը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլում տեղի է ունենում ածխաջրատների խմորման հետևանքով թթուների առաջացում (կաթնաթթու), որոնք ազդելով ատամի կարծր հյուսվածքների անօրգանական նյութերի վրա, բերում են ապակրակալման: Երկրորդ փուլում միկրոօրգանիզմների ազդեցության տակ տեղի է ունենում օրգանական նյութերի քայքայում:
Մարդկանց մեծ մասն ամեն անգամ ատամնաբույժի այցելելիս անպայմանորեն լսում է դուք կարիես ունեք արտահայտությունը: Սա առաջին հերթին քաղցրավենիքի չարաշահման հետ է ասոցացվում, սակայն ածխաջրերի քիչ օգտագործումը ևս կարող է հանգեցնել կարիեսի առաջացման:
Անընդհատ հետևեք բերանի խոռոչի հիգիենային:
Իսկ լվանալիս էլ խոզանակին մեծ ուշադրություն դարձրեք: Այն պետք է փոխել ամիսը մեկ, քանի որ բերանի խոռոչում ավելի շատ մանրէներ կան, քան մարդու մարմնի ցանկացած այլ մասում:
Շատ խմեք կանաչ թեյ, քանի որ այն ամրապնդում է ոսկրային հյուսվածքները, ուստի նաև պաշտպանում է ատամները կոտրվելուց:
Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պայքարում են կարիեսի դեմ, իսկ տանին ու ֆտորն ամրապնդում են լնդերն ու ատամների էմալը: