Ինչ անել, եթե ուտեստն աղի է ստացվել

Դիտումներ 878
Ինչ անել, եթե ուտեստն աղի է ստացվել

Եթե ապուրն աղի է ստացվել, կարող եք դրա մի մասը ուրիշ թավայի մեջ լցնել, մյուս մասին եռացած ջուր ավելացնել: Սակայն դա այնքան էլ հաջող մեթոդ չէ. ապուրն ամենայն հավանականությամբ անհամ ու պղտոր կստացվի: Շատ ավելի ճիշտ է ապուրի մեջ ձավարով պարկ իջեցնել. ձավարն իր մեջ կներծծի աղը: Ձավարեղենից ամենալավը աղից փրկչի դեր կատարում է բրինձը: Պարզապես անհրաժեշտ է բրնձի պարկն իջեցնել ապուրի մեջ ու եփել մինչև պատրաստ լինելը:

Մի մեթոդ էլ կա. ապուրի մեջ մեկ ամբողջական մաքրած հում կարտոֆիլ գցել. այն իր մեջ կներծծի ավելորդ աղը:


Եթե երկրորդ ուտեստն է աղի ստացվել, աղի համը կչեզոքացնի կիտրոնի հյութը: Մսի, թռչնամսի ու ձկան աղի համը կարելի է չեզոքացնել դրանք բանջարեղենի կամ սոուսի մեջ շոգեխաշելով: Աղի ստացված միսն ու ձուկը կարելի է կարկանդակների համար որպես խավարտ օգտագործել՝ նրանց լրացուցիչ բաղադրիչներ ավելացնելով (ձավարեղեն, բանջարեղեն) ու անալի խմոր պատրաստելով:

Աղի ստացված մսի ֆարշին կարող եք քերած դդմիկ, գազար, հում կարտոֆիլ կամ կիսաեփ բրինձ ավելացնել:

Եթե բանջարեղենն ամբողջությամբ արդեն եփել եք, ու այն աղի է ստացվել, դրան նույնպես ելք կա. անհրաժեշտ է բանջարեղենի վրա եռացրած ջուր լցնել ու թողնել 2-3 րոպե:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը