Ինչ անել, երբ մեջքը ցավում է։ Պատճառները և բուժման եղանակները։

Դիտումներ 1668
Ինչ անել, երբ մեջքը ցավում է։ Պատճառները և բուժման եղանակները։

Մեջքի ցավերը կարող են խոսել ողնաշարի խնդիրների մասին: Սակայն դրանք կարող են նաեւ այլ պատճառ ունենալ,  նշում է Տագրիդ Հալիֆը Քլիվլենդի կլինիկայից:

Ողնաշարային խողովակի ստենոզ

Ողնաշարային խողովակի ստենոզը ցավերի ամենատարածված պատճառն է, որը կապ չունի վնասվածքների հետ: Ոսկրածուծի շուրջ հյուսվածքների նեղացումը սեղմում է նյարդերի վրա, ինչի արդյունքում ցավ ու անհարմարավետություն է առաջ գալիս:

Ողնաշարային խողովակի ստենոզ
 

  • Ցավ մեջքի ստորին հատվածում,
  • ջզաձգումներ՝ ոտքերում,
  • ծանրություն՝ ոտքերում,
  • ինջնելուց ցավն ուժեղանում է,
  • ֆիզիկական ակտիվությունից ախտանիշները վատթարանում են,
  • ցավը մեղմվում է, երբ թեքվում ես դեպի առաջ եւ հենվում որեւէ տեղ.


Հատկանշական է, որ, բժշկի խոսքով, 60-անց մարդկանց 21 տոկոսի մոտ ՄՌՏ սքանավորումից հետո այս խնդիրն, ամեն դեպքում, բացահայտվում է, եթե նույնիսկ նրանք ախտանիշներ չունեն


Տհաճ զգացողությունների պատճառը, սակայն, կարող է տարբեր լինել:

Թիկունքում ի հայտ եկած ցավի պատճառների մեջ հաճախ հանդիպողն օստեոխոնդրոզն է: Օստեոխոնդրոզը ողնաշարի ոսկորների և միջողնային աճառային սկավառակների առաձգականության և դիմացկունության կորստի հետևանքով առաջացած վիճակն է:

Փոփոխված սկավառակներով ողների միացման հատվածներում աղեր են կուտակվում և առաջացնում են ոսկրային գերաճումներ` օստեոֆիտներ:

Այդ ելուստները ֆիզիկական բեռնվածության ժամանակ սկավառակների հետ միասին տեղափոխվում են միջողնային անցքերի լուսանցքի մեջ, ճնշում են այդտեղով անցնող նյարդարմատները և ցավ են առաջացնում:

Հաջախ օստեոխոնդրոզի ժամանակ նման տեղափոխություն լինում է մարմնի, գլխի կտրուկ շարժումների, մեջքի մկանների կծկանքի (վնասվածքի) հետևանքով, մարմնի սառեցման (օրինակ` սառը ջրում երկարատև մնալիս, խոնավ գետնին նստելիս), թունավորումների և այլ դեպքերում: 

Մեջքի ցավեր ունենում են գրեթե բոլորը և գիտեն, թե որքան տհաճ ու երկարատև կարող են դրանք լինել: Այդ ցավի հիմնական պատճառը կարելի է որոշել նաև առանց բժշկական միջամտության: Ընդամենը պետք է վերանայել ապրելակերպը:

Եթե մեջքի ցավն արդեն խրոնիկ բնույթ է կրում, ապա պետք է անպայման դիմել մասնագետին: Ինչպես շատ առողջական խնդիրների դեպքում, այս դեպքում ևս կանխարգելելը ավելի լավ է , քան դեղորայքային բուժումը:

Ճարպակալում

Մեջքի ցավի գլխավոր պատճառը ճարպակալումն է: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գեր մարդիկ ավելի շատ են հակված մեջքի ցավեր ունենալուն: Մեջքի ցավ ունենալու դեպքում առաջին հերթին պետք է մոտենաք հայելուն և կողքից նայեք ձեզ: Եթե նկատեք, որ ավելորդ կիլոգրամներ ունեք, ուրեմն ամենայն հավանականությամբ պատճառը հենց դա է:

Նիհարելով դուք կկարողանաք ազատվել այդ ցավից կամ գոնե թուլացնել ցավի ուժգնությունը:

Հանգույցների ձգվածությունը

Սա վնասվածքի շատ տարածված տեսակ է, որը կարելի է ստանալ նույնիսկ հատակից ինչ-որ բան վերցնելու ժամանակ: Գերձգվածությունն ուղեկցվում է սպազմերով և առաջացնում է ցավեր մեջքի ստորին հատվածում: Կախված ձգվածության աստիճանից այն կարող է մի քանի օրից մինչև մի քանի ամիս տևել:

Ձգվածություն ստանալուց լիովին հրաժարվել հնարավոր չէ: Կարելի է այն ուղղակի նվազագույնի հասցնել՝ ամրացնելով մկանային համակարգը և մեջքը: Աշխատեք լինել աշխույժ, շարժուն որքան հնարավոր է: Անկողնային ռեժիմը կարող է միայն ավելի վատթացնել իրավիճակը:

Ողնաշարի դիսկերի վնասում

Ողնաշարի ողերը առանձնացած են դիսկերի միջոցով: Դրանց հիմնական գործառույթը շարժունակության ապահովումն է: Միջողային դիսկերի վնասվածքը կարող է ցավեր առաջացնել մեջքի շրջանում: Եթե դիսկի ներքին հատվածն է վնասված, այն կարող է ազդել նաև նյարդային համակարգի վրա: Այդ դեպքում կառաջանա մի հիվանդություն, որն ավելի շատ հայտնի է <<ռադիկուլիտ >> անունով:

Դիսկերի վնասվածքի հիմնական պատճառը տարիքն է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ծխախոտն ու նստակյաց կյանքը նպաստում են այդ հիվանդության զարգացմանը: Ամենալավ կանխարգելիչ միջոցը վնասակար սովորություններից հրաժարվելն ու սպորտով զբաղվելն է:

Թույլ մկաններ, սխալ կեցվածք

Մեջքի ցավերի հիմնական պատճառներից մեկն էլ սխալ կեցվածքն է: Երբ նստում եք սեղանի շուրջ երկար ժամանակ, մկանները գտնվում են նույն դիրքում և առաջացնում են ցավ, որը խորանում է այն դեպքում, երբ մկանները դեռ նոր-նոր են զարգանում: Այս դեպքում հարցի միակ լուծումը ճիշտ կեցվածքի պահպանումն է և նստած ժամանակ ժամանակ առ ժամանակ շարժվելը:

Արթրիտ

Արթրիտն ընդհանուր տերմին է, որը նկարագրում է մի քանի հիվանդություններ: Վնասված ոսկրերը և հոդերը կարող են ազդել նյարդային համակարգի վրա: Հիվանդության տեսակի հիմնական պատճառներն են ճարպակալումը, շաքարային դիաբետը, տարիքը և գենետիկան: Այս խնդրի դեպքում կարող են օգտակար լինել սպորտի այն տեսակները, որոնցում կան ձգումներ: Օրինակ յոգան, գիմնաստիկան, լողը:

 

 

 

http://www.med-practic.com/arm/

http://mamul.am/am/news

http://www.slaq.am/arm/news/197017/

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը