Ինչ անել, եթե կարկանդակը կամ թխվածքը ներսից չի եփել

Դիտումներ 283
Ինչ անել, եթե կարկանդակը կամ թխվածքը ներսից չի եփել

Եթե կարկանդակը տեղադրել եք ջեռոցի մեջ, նրա արտաքին մակերեսն արդեն կարմրել է, բայց ներսից դեռ հում է մնացել, պետք է միանգամից իջեցնել ջեռոցի ջերմաստիճանն ու կարկանդակը փայլաթիթեղով փաթաթել, ապա նորից տեղադրել ներսում:

Կարկանդակը ներսից լավ չի եփում, եթե այն պատրաստելու ճիշտ բաղադրատոմսից շեղվում եք: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև ջեռոցի առանձնահատկությունները, ինչն էլ հասկանալ կօգնի ջեռոցի «խառնվածքի» մանրամասն ուսումնասիրությունը:

Այսպես, սկզբում կարկանդակը տեղադրեք ջեռոցի ամենաներքևի մասում, որպեսզի խմորը լավ բարձրանա ու ներքևի հատվածում լավ թխվի, հետո բարձրացրեք ջեռոցի ամենավերևի մասը, որպեսզի այն ներսից լավ եփի ու արտաքին շերտն էլ կարմրի:


Ներսից հում մնացած կարկանդակի դեպքում կարելի է նաև բարձրացնել կրակը, ջեռոցի ներքևում թավայի մեջ ջուր դնել, կարկանդակի երեսին կաթ քսել ու թողնել մի քիչ էլ եփի: Որպես կանոն այսպես եփելը տևում է 10-15 րոպե: Ներսում օդի խոնավությունը ջրի միջոցով բարձրացնելու շնորհիվ կարկանդակն ավելի լավ կեփի:

Եթե «քմահաճ» ջեռոց ունեք, ապա պետք է դիմել կարկանդակի մեջտեղում դանակով անցք անելու ավանդական մեթոդին:

Եվ վերջում. որպեսզի մյուս անգամ նման խնդրի առաջ չկանգնեք, լավ է կարկանդակը 200-220 աստիճանի փոխարեն տեղադրել 170-180 աստիճան բարձրացրած ջեռոցի մեջ: Կարկանդակն այս դեպքում մի քիչ երկար կեփի, փոխարենը ներսից էլ հում չի լինի ու լավ կկարմրի:

 
 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը