Իմերեթական խաչապուրի. Պատրաստեք վրացական խոհանոցի այս համեղ խաչապուրին

Դիտումներ 590
Իմերեթական խաչապուրի. Պատրաստեք վրացական խոհանոցի այս համեղ խաչապուրին

Բաղադրամասեր

  • Կաթ` 1 բաժակ,

  • Չոր խմորիչ` 1 ճաշի գդալ,

  • Բուսական յուղ` 150 գր. ,

  • Աղ` մի պտղունց,

  • Կարագ` 100 գր.,

  • Մածուն` 500 գր,

  • Ձու` 1 հատ,

  • Ալյուր` 0.8-1 կգ,

  • Շաքարավազ` մեկ պտղունց

  • Միջուկի համար `

  • Պանիր (ցանկալի է իմերեթական) ՝ 1 կգ,

  • Ձու (միայն դեղնուցը) վրան քսելու համր` 1 հատ,

  • Ձու` 1-2 հատ (ըստ ցանկության),

  • Կարագ` 50 գր,

  • Թթվասեր՝ վրան քսելու համար- 1 ճաշի գդալ

 


Պատրաստման եղանակը

  • Տաքացնել կաթը, ցանել շաքարավազը և խմորիչը, լցնել մի փոքր բուսական յուղ, լցնել ալյուրը և 15 րոպե դնել տաք տեղում: Դրանից հետո ավելացնել մածունը և ալյուրի մեծ մասը, կոտրել ձուն և հարել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր: Ավելացնել հալեցված և հովացրած կարագը և աղ: Շարունակել հարել ևս 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ձեռքերին բուսական յուղ ավելացնելով և այն խմորի վրա տարածելով: Պատրաստի խմորը չպետք է կպչի մատներին: Խմորից գունդ պատրաստել, ցանել ալյուրով, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում: Հունցել և թողնել հանգստանա ևս 1-1.5 ժամ:

  • Միջուկի համար քերել պանիրը, ըստ ցանկության հարել 1-2 ձու և ավելացնել փափկեցված կարագը:

  • Պատրաստի խմորը բաժանել ըստ մասնաբաժինների՝ նայած թե ինչ չափի եք ցանկանում մեկ կտորը լինի: Մեկ մասնաբաժինը գնդել և բացել, ցանել ալյուր: Քերած պանիրը նույնպես բաժանել ըստ մասնաբաժինների այնպես, որ բոլոր կտորները հավասարաչափ պանիր ունենան: Պանրից գունդ պատրաստել, դնել խմորի կենտրոնում, խմորի անկյունները հավաքել և քարկապ անել:

  • Այնուհետև խմորը շրջել և գրդնակել մինչև մեկ սանտիմետր դառնալը: Խաչապուրու վրա քսել ձվի դեղնուցի և թթվասերի խառնուրդը, դնել ափի մեջ և տակը յուղ քսել, պատառաքաղով մի քանի անգամ ծակծկել, իսկ մեջտեղում փոքրիկ անցք բացել:

  • Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե: Երբ երեսը վարդագույն դառնա, հանել խաչապուրին և ծածկել սրբիչով: Մատուցել 10 րոպե հետո, երբ պանիրը կպնդանա և չի ծորա կտրելու ժամանակ:

Իմերեթական խաչապուրի

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը