Իմբիրը լեղապարկի և երիկամների քարերը վերացնելու հիանալի միջոց
Թրջոցները շատ հին կիրառություն ունեն բժշկության մեջ: Դրանք հաճախ օգտագործվում են արյան շրջանառության լավացման համար և քրոնիկ մի շարք հիվանդությունների դեպքում: Օրգանիզից թույները հանելու և երիկամների, լեղապարկի քարեը վերացնելու, ձվարանի կիստան, միոմաները բուժելու ամենալավ միջոցը կոճապղպեղն է:
Կոճապղպեղի թրջոց
Այն իրենից ներկայացնում է կոճապղպեղի տաք ջրով ներծծված թանզիֆ:
Օգտակարությունը
Լավացնում է արյան շրջանառությունը:
Վերացնում է մեջքի ցավը, հոդաբորբը:
Նվազեցնում է այտուցները, հանգստացնում է մկանների ցավը:
Բուժում է մաստիտը, ձվարանի կիստան:
Ինչպես պատրաստել կոճապղպեղի թրջոցը
Բաղադրությունը
120 գ թարմ կոճապղպեղի արմատ կամ 1 ճաշի գդալ կոճապղպեղի փոշի
1 լ ջուր
Մեծ կաթսա
Մեկ սրբիչ և 2 թանզիֆ
Ռետինե ձեռնոցներ
Պատրաստման եղանակը
Ջուրը տաքացնել, պետք չէ եռացնել: Կտրատել կոճապղպեղը, դնել այն բամբակե կտորից պարկի մեջ և թրջել ջրում: Նույնը կարելի է անել նաև փոշու դեպքում: Կրակը անջատել և պարկը 3-5 րոպե թողնել ջրում: Այնուհետև ռետինե ձեռնոցներով հանել այն և մզել: Կստացվի կոճապղպեղով հագեցած ջուր:
Ինչպես օգտագործել թրջոցը
Արդյունավետության համար անհրաժեշտ է թրջոցը բազմիցս օգտագործել 30 րոպեի ընթացքում: Թանզիֆը թրջել տաք ջրում, մզել, դնել ցավոտ հատվածի վրա և ծածկել սրբիչով: 3-5 րոպեն մեկ թրջոցը թարմացնել:
Ձվարանի կիստաները բուժելու համար կրկնեք այն երկու շաբաթ ամեն օր:
Հիշեք՝ ջուրը չպետք է եռա, եթե կոճապղպեղով հագեցած ջուրը սառչում է, այն կարելի է տաքացնել:
Կոճապղպեղով թրջոցը հակացուցված է հղիներին, երեխաներին և քաղցկեղով հիվանդներին: