Իմբիրը, բացի այլ օգուտներից, կարող է մինչև 15 կգ նվազեցնել քաշդ. Ինչպե՞ս օգտագործել

Դիտումներ 333

Իմբիրը, բացի այլ օգուտներից, կարող է մինչև 15 կգ նվազեցնել քաշդ. Ինչպե՞ս օգտագործել



Իմբիրով դիետան, որ ավելի ու ավելի հանրահայտ է դառնում նիհարողների մոտ, նոր թափ է հավաքում:
Իմբիրը վերջին ժամանակներս շատ հայտնի մթերք է դարձել և մտնում է ցանկացած մարդու սննդակարգի մեջ, ով ցանկանում է նիհարել: Իմբիրի և իմբիրով դիետայի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս սկսել է աճել: 

Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ համացանցում սկսեցին հրապարակվել իմբիրով պատրաստված մի շարք ըմպելիքների բաղադրատոմսեր, դիետաներ և իմբիրի օգտագործման եղանակներ, չնայած որ իմբիրի հրաշալի հատկությունները հայտնի էին դեռ վաղուց:
Իմբիրով դիետան, ի տարբերություն այլ դիետաների, ունի թարմեցնող ազդեցություն, նպաստում է նյութափոխանակության լավացմանը (արագացնում է նյութափոխանակությունը, ինչն էլ բերում է քաշի նվազեցմանը):

Խորհուրդ չի տրվում իմբիրով ըմպելիքներն օգտագործել 2 ամսից ավելի ժամանակահատվածում: Անկասկած, իմբիրը շատ դրական կողմեր ունի, բայց 2 ամսից հետո թույլ տվեք, որ օրգանիզմը հանգստանա:


Իմբիրով դիետայի բաղադրատոմս

Անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ քերած կամ մանր կտրատած իմբիր, 1 կեղևով կտրատած կիտրոն:
Իմբիրն ու կիտրոնը լցնում ենք թերմոսի մեջ, վրան ավելացնում 2լ ջուր: Թողնում ենք, որ ըմպելիքը թրմվի գիշերվա ընթացքում: Եվ այդպես ԱՄԵՆ ՕՐ, քանի որ օրական անհրաժեշտ է խմել 2 լիտից ոչ քիչ իմբիրով ըմպելիք:


Ըմպում ենք իմբիրով ըմպելիք
Առավոտյան սոված փորին` 1 բաժակ
Սնվելուց 30 րոպե առաջ
Քնելուց առաջ 1-2 բաժակ
Սնվելու արանքներում իմբիրով ըմպելիքը պետք է օգտագործել փոքր կումերով:
Իմբիրով դիետան կօգնի ձեզ նիհարել և առույգություն կպատճառի օրգանիզմին:


Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger և Zingiber Officinale
Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերևներով, մինչև 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։

Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է Հարավարևելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։

Սանսկրիտով գրված ձեռագրերում այն անվանվում է «sringavere»։ 4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը «Կարի» համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի և այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձևով կատարում էին սև պղպեղի, դարչինի և կոճապղպեղի առևտուր, պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաև գերմանական ցեղերը։ 3-րդ դարում գրված «De re coquinaria» խոհարարական գրքում Ապիցիուս Կաելիուսը բազմիցս հիշատակում է կոճապղպեղի մասին։ Մեր ժամանակներում կոճապղպեղն առավել օգտագործվում է արաբական երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ Անգլիայում կոճապղպեղը կիրառվում է 9-րդ դարից, Մարկո Պոլոն առաջին եվրոպացին էր, որը տեսել և նկարագրել էր կոճապղպեղը (և այլ բույսեր) իր ճամփորդությունների գրքում` 1298 թվականին։


 



Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետևյալը. «Կոճ պղպեղ, զանճապիլ, իմպիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական և հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության և այն հիվանդությունների դեպքում, որոնց հետևանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։
16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերը արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։
Հիմնական արտահանող երկրներն են նաև Հնդկաստանը, Չինաստանը, Արևմտյան Աֆրիկայի արևադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձևով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձևով, նաև գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձևով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային և ձկնային ուտեստների մեջ։


Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարևոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։

Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետևանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչառական ուղիներին։


Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։
Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։


Յուղ ոտքերի մերսման համար. 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղին ավելացնել 200 մլ արևածաղկի յուղ, 1 շաբաթ թրմել մութ, հով տեղում։ Պարբերաբար խառնել փայտե գդալով։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում օգտակար է հետևյալ աղցանը.
Կտրատել կանաչ խնձորը (կեղևի և միջուկի հետ միասին), քարավուզի թարմ տերևները, համեմը, ավելացնել կիտրոնի հյութ և կոճապղպեղի յուղ (ըստ ճաշակի)։

Բկաբորբի դեպքում

Խառնել հավասար քանակությամբ կոճապղպեղի, ծովաբողկի, սև պղպեղի փոշի։ 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ արևածաղկի յուղ։ Մի փոքր տաքացնել։ Հովանալուց հետո թրջոցի ձևով դնել պարանոցին, 5-10 րոպեից հանել, փաթաթել բրդե շալով։

Շարունակությունը ՝ kiss

Նյութի աղբյուրը ՝ kiss.am



Ամենաընթերցվածը
Փակել Գովազդը