Իմ օգտագործած դիմակներից ամենաարդյունավետը այս դիմակն է հարթեցնում կնճիռները և երիտասարդացնում
Ինչպե՞ս պատրաստել հրաշք դիմակը.
Բաղադրիչներ
1 Ճ.գ. կարտոֆիլի օսլա,
կես թեյի բաժակ ջուր,
0.5 լիտր եռման ջերմաստիճանի ջուր,
5 ճ.գ. թարմ քամած գազարի հյութ,
1 ճ.գ. թթվասեր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի օսլան լուծել կես թեյի բաժակ ջրի մեջ, այնուհետև ստացվածը լցնել մեկ այլ ամանի մեջ և ավելացնել 0.5 լիտր եռման ջերմաստիճանի ջուր:
Այս խառնուրդը եփել մինչև խտանալը: Այնուհետև ավելացնել քամած գազարի հյութ և թթվասեր:
Այս ամենը լավ խառնել և բարակ շերտով քսել դեմքին, պահել 20-25 րոպե:
Դրանից հետո լվանալ դեմքը և քսել Ձեր մաշկին համապատասխան քսուք:
Դիմակը մեծ քանակությամբ կստացվի, մնացորդը կարող եք պահել սառնարանում և քսել 3 օր շարունակ, այս դեպքում արդյունքը շատ ավելի արդյունավետ կլինի:
Բացի կնճիռները հարթեցնելուց, դիմակը նաև խոնավեցնում է մաշկը: Այն կարելի է քսել նույնիսկ ամենախնդրահարույց հատվածներին: