Իմ և ընտանիքիս ամենասիրելին ելակով մուրաբան է, եթե ես այն պատրաստում եմ այս բաղադրատոմսով


Բաղադրամասեր
-
1 կգ ելակ,
-
800 գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
-
Ելակի պոչերը հեռացնում ենք, 4-6 մասի բաժանում և շերտ-շերտ շարում ամանի մեջ՝ հերթագայելով շաքարավազի շերտով:
-
Այդպես թողնում ենք ողջ գիշեր (սենյակային ջերմաստիճանում):
-
Այդ ընթացքում ելակից հյութ է դուրս գալիս, և շաքարավազը լուծվում է այդ հյութի մեջ (անհրաժեշտության դեպքում կարող ենք զգուշորեն գդալով խառնել):
-
Ապակե տարաները ստերիլացնում ենք, մուրաբան լցնում տաք տարաների մեջ և կափարիչով ծածկում: Պահում ենք սառնարանում:
