ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ՝ ԱՌԱՆՑ ՆՅԱՐԴԱՅՆԱՆԱԼՈՒ
Ամանորը տարվա ամենագեղեցիկ տոներից է, սակայն շատերի համար այն վերածվում է հոգսերի մի մեծ կծիկի։
Շատ դեպքերում դա պայմանավորված է ֆինանսական միջոցների սղությամբ։
Ընկնելով նյութականի ետեւից՝ մոռանում ենք հոգեւորի մասին, որը կարելի է բավարարել ոչ թե ճոխ սեղանով, այլ՝ բարձր տրամադրությամբ։
Եթե ձեր տոնական սեղանից բացակայի այս կամ այն ճաշատեսակը, հավատացեք, ձեր կյանքում քիչ բան կփոխվի, սակայն եթե սկսեք նյարդայնանալ դրա պակասից, կամ, որ ավելի վատ է, ունենաք այն պարտքերի տակ ընկնելով, դա կազդի ձեր տրամադրության ու առողջության վրա։
Քայլ 1. Ամանորյա ծախսեր-հաշվարկեք, թե որքան գումար կարող եք հատկացնել ամանորյա նախապատրաստություններին։
Քայլ 2. Կողմնորոշվեք, թե որտեղ եք դիմավորելու Նոր տարին։ Նախապես տան անդամները պետք է որոշեն, թե ինչ են անելու Ամանորի գիշերը. ում են հյուր ընդունելու կամ գուցե իրենք են ցանկանում մեկի տուն գնալ։
Քայլ 3. Տան անդամների միջեւ ճիշտ բաշխեք պարտավորությունները։ Որոշեք, թե ինչ ուտեստներ եք պատրաստելու եւ կազմեք անհրաժեշտ մթերքների ցանկը։ Կարեւոր է նաեւ որոշել դրանց քանակը, որպեսզի հետագայում փաստի առաջ չկանգնեք։
Իհարկե, տոնական նախապատրաստությունները խնդրահարույց են դառնում, եթե տանը կա երկու կին։ Նրանցից յուրաքանչյուրն իրենն է առաջ տանում, ինչն էլ վերջում կռվի է հանգեցնում։ Իհարկե, ոչ միշտ է այդպես։ Վեճերից խուսափելու համար միասին կազմեք ճաշացանկը, որոշեք թե ով ինչն է պատրաստելու։
Եվս մեկ հարց. աշխատեք քիչ ալկոհոլ գնել։
Քայլ 4.Նվերներ տալն ու ստանալը արվեստ է։ Յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք, որ մեր նվերն ուրախացնի դիմացինին եւ ինքներս ստանանք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Այդ պատճառով էլ ճիշտ կլինի մտերիմներից նախապես հետաքրքրվել, թե ինչի կարիք ունեն, դա կարող եք անել ինչպես ակնհայտ, այնպես էլ՝ քողարկված։ Բացի այդ, ինքներդ կարող եք բարձրաձայնել, թե ինչի կարիք ունեք։
՝
Եվ ամենակարեւորը, հիշեք, որ Նոր տարին պետք է դիմավորել բարձր տրամադրությամբ, սիրով ու ժպիտով։ Ցանկացած երեւույթի հանդեպ ձեր վերաբերմունքից է կախված դրա լավ կամ վատ լինելը։
Հավատացեք, որ կարելի է երջանիկ լինել նաեւ առանց ճոխ սեղանի. շատերն ունեն ճոխ սեղաններ, բայց ոչ դրան համարժեք հոգի։
Աղբյուրը ՝ https://wnews.am/2015/12/18/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80/#sthash.dda4tbM0.dpbs