Ի՞նչ հիվանդության նշան է, երբ անկողնուց վեր կենալուց գլխապտույտ եք ունենում

Դիտումներ 540

Ի՞նչ հիվանդության նշան է, երբ անկողնուց վեր կենալուց գլխապտույտ եք ունենում

Բազմիցս խոսել ենք տարբեր հիվանդությունների անսպասելի նշանների մասին։ Եվ եթե ինչ-որ տարօրինակ զգացողություններ են ի հայտ գալիս, պետք է միանգամից դիմեք բժկի օգնությանը և եթե կա հիվանդություն ՝ կանխարգելեք նախօրոք։ Իսկ հիմա կխոսենք, թե ի՞նչ հիվանդության նշան է, երբ անկողնուց վեր կենալուց գլխապտույտ եք ունենում։ 

 

 

Գլխապտույտը և աչքերի մթեցումը, որ մարդիկ կարող են զգալ պառկած դիրքից հանկարծակի ոտքի կանգնելիս, պայմանավորված են արյան ճնշման արագ նվազմամբ: Այս մասին նշել է ՝ Հարվարդի բժշկական դպրոցի բժշկության դոցենտ, դոկտոր Սթիվեն Յուրաշեկը։

 


 



Հավասարակշռության կորստի կարճատև զգացումը, գլխապտույտի և աչքերում մթեցումը կոչվում է պոստուրալ կամ օրթոստատիկ հիպոթենզիա: Այն առաջանում է մարմնի դիրքի արագ փոփոխությունների պատճառով։

 

 

Երբ մարդն արագ ոտքի է կանգնում, մարմնի վերին մասից մոտ 300-800 խորանարդ սանտիմետր արյուն է շտապում դեպի ոտքերը՝ առաջացնելով արյան ճնշման ժամանակավոր անկում։ Այս վիճակը նորմալ է մարդու օրգանիզմի համար, եթե այն տևի ոչ ավելի, քան երեք րոպե։

 



Գոյություն ունի օրթոստատիկ հիպոթենզիայի քրոնիկական ձև, երբ մարդիկ իրենց շփոթված են զգում և չեն կարողանում երկար կանգնել դիրքը փոխելուց հետո: Այս վիճակը վտանգավոր է, քանի որ այն կարող է վկայել վահանաձև գեղձի հիվանդության, սրտի առիթմիայի և արյան շաքարի ցածր մակարդակի առկայության մասին:

 

 

Գիտնականը նաև նշել է, որ օրթոստատիկ հիպոթենզիայի նոպաները կարող են ավելի հաճախ առաջանալ տարեց մարդկանց մոտ՝ սրտի ռիթմը կարգավորելու ունակության նվազման պատճառով։



Ամենաընթերցվածը