Կարտոֆիլը էժանացել է․ Տեսեք ինչ արժե նոր կարտոֆիլի կիլոգրամը

Դիտումներ 1857
Կարտոֆիլը էժանացել է․ Տեսեք ինչ արժե նոր կարտոֆիլի կիլոգրամը

Արդեն մեծ քանակությամբ նոր կարտոֆիլ է վաճառվում։ Եվ ի տարբերություն նախորդող օրերին, այս պահին բավականին մատչելի է այն դարձել։

 

 

Անցած տարվա համեմատ նույնպես գները ավելի մատչելի են։ Եվ դա ոչ միայն կարտոֆիլին է վերաբերում, այլ մյուս բանջարեղեններին նույնպես։ Իսկ ի՞նչ արժե 1 կգ նոր կարտոֆիլը։ 1 կգ-ն 400 դրամից սկսած կա։ 


Առաջարկում ենք նաև համեղ բաղադրատոմս ՝ նոր կարտոֆիլով։

 


Բաղադրամասեր

450 գ մանր նոր կարտոֆիլ,
2-3 ճ/գ բուսական յուղ,
3 ճ/գ սոյայի սոուս,
3 ճ/գ մեղր,
1 պճեղ սխտոր,
1 ճ/գ քունջութի սերմ

Պատրաստման եղանակը

 

Լավ լվացեք ու չորացրեք կարտոֆիլը: Միջին ուժգնության կրակի վրա մեծ թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Կարտոֆիլը մեկ շերտով շարեք թավայի մեջ: 20 րոպե տապակեք: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թավան թափ տվեք, որպեսզի կարտոֆիլը հավասարաչափ տապակվի:

 

 


Խառնեք սոյայի սոուսը, մեղրը, մանրացրած սխտորը և ստացված խառնուրդը լցրեք արդեն ներսից փափկած կարտոֆիլի վրա: Անընդհատ խառնելով՝ 4-5 րոպե պատրաստեք մինչև սոուսը խտանա, իսկ պատրաստի կարտոֆիլի կեղևը փայլուն դառնա: Թավան հանեք կրակի վրայից, կարտոֆիլի վրա լցրեք քունջութն ու խառնեք: Լցրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը