Արդեն ծիրան են վաճառում և բավականին էժան․ Տեսեք ինչ արժե 1 կգ ծիրանը սուպերմարկետներում

Դիտումներ 1039
Արդեն ծիրան են վաճառում և բավականին էժան․ Տեսեք ինչ արժե 1 կգ ծիրանը սուպերմարկետներում

Նախորդ տարիներին կհիշեք, որ այս ժամանակահատվածում ծիրանի արժեքը բավականին բարձր էր, նույնիսկ 1 կգ-ի արժեքը մինչև 2000 դրամ հասնում էր։

 

 

Այս տարի նույնպես կան վաճառակետեր, որ բարձր գնով են այն վաճառում։ 


Այս պահին մի շարք սուպերմարկետներում ծիրան են արդեն վաճառում և բավականին էժան։

 

 

1 կգ-տատանվում է 1000 դրամի սահմաններում։ Եվ ասեմ նաև, որ բավականին համեղ ծիրան է։ Ու այս սեզոնի համար շատ լավ արժեք է։

 ծիրանի հայրենիքը հյուսիսարևելյան Հայաստանն է (Վրաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից[1]։

Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։

 


Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը