Ի՞նչ է պապիլոման և ինչպե՞ս ազատվել դրանցից

Դիտումներ 354

Ի՞նչ է պապիլոման և ինչպե՞ս ազատվել դրանցից

Պապիլոման  բարորակ ուռուցք է, որն առաջանում է մաշկի մակերեսին  ու լորձաթաղանթի վրա: Դրանք հիմնականում ունենում են կլորավուն ձև, լինում են մարմնագույն կամ բաց շագանակագույն երանգով:

Այսօր պապիլոմայի ավելի քան 60 տարատեսակ է հաշվվում, որոնցից հիվանդածին են համարվում 32-ը: Պապիլոման փոխանցվում է շփման եղանակով. մաշկի  վնասվածքմերի, սեռական հարաբերության, ծննդաբերության ժամանակ: Մարդու օրգանիզմում հայտնվելով`  վարակը սկսում է արագ մեծանալ ինչպես չափսերով, այնպես էլ քանակով ու նմանվում է ծաղկակաղամբի կամ էլ աննկատ ու հարթ է լինում:

 

 

Ըստ նյույորքցի բժիշկ Դուք Ուիլլենի՝ տնային պայմաններում դրանցից ազատվելու համար հարկավոր է օգտագործել հասարակ խնձորի քացախ:

 



Ուղղակի մի քանի կաթիլ քացախ կաթեցրեք մաքուր բամբակե բարձիկի կամ սրբիչի վրա և քսեք այն պապիլոմային՝ օրը երեք անգամ:

Այսպես արեք մի քանի շաբաթ, մինչև նորագոյացությունը վերանա:

 

 

Որպեսզի այս գործընթացն ավելի անվտանգ լինի, բժիշկը խորհուրդ է տալիս քացախին մի փոքր ջուր ավելացնել:

Զգուշացում. սա ուղղակի անհատ բժշկի խորհուրդ է, և ավելի անվտանգ կլինի, եթե ինքներդ դիմեք բժշկի՝ խնդրելով նրան պարզաբանել այս բաղադրատոմսի արդյունավետության մասին:  



Ամենաընթերցվածը