Հզոր, շատ օգտակար և միևնույն ժամանակ շատ համեղ խոտաբույս Սպանախի օգտակար հատկությունները
Սպանախը ցածրկալորիական բանջարեղեն է, դրա համար է, որ առաջարկվում է քաշ գցել ցանկացողներին: Սպիտակուցների պարունակությամբ նույնիսկ առաջ է անցնում հատիկավորներից (կանաչ ոլոռ, լոբի):
Սրտի համար շատ օգտակար մթերք է. խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Շատ է С և А վիտամինների պարունակությունը, որոնք ինքնին արդեն հակաօքսիդանտ են ու օգնում են կրճատելու ազատ ռադիկալների քանակն օրգանիզմում:
Սպանախի գլխավոր թերությունը թրթնջկաթթվի մեծ քանակությունն է: Դա է պատճառը, որ երիկամաբորբ, միզաքարային ու միզուղիների հիվանդություն ունեցողներին այն խորհուրդ չի տրվում: Սպանախը վտանգավոր է նաև լյարդի, տասներկումատնյա աղիքի, լեղուղիների ու հոդերի հիվանդությունների դեպքում:
Ապահովում է աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ: