Հզոր միջոց, որը կօգնի արթրիտի, հոդատապի, հոդերի ցավերի դեպքում: Գրում է 168.am-ը
Դիտումներ 215
Համեղ սմուզի, որը նաև օգտակար է առողջությանը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բանանն ու ռեհանը հարուստ են հակաօքսիդանտներով, կարող են օգնել պայքարել բորոբոքման դեմ, որը հանգեցնում է հոդացավերի, հոգնածության, գլխացավի և այլ խնդիրների:
Ռեհանը հակաբորբոքային հատկություններ ունի, այդ պատճառով հաճախ է օգտագործվում հոդատապի, արթրիտի, այլ բորբոքային խնդիրների դեպքում: Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են վաղաժամ ծերացումից:
Ռեհանը հաճախ օգտագործվում է մեծ քանակով գազերի առկայության, փորկապության, մթերքը լավ չյուրացնելու դեպքում:
Բաղադրիչներ
- 2 հասած բանան
- ռեհանի 10 տերև
- 1 թեյի գդալ մեղր
- 1 բաժակ նշի կամ քունջութի կաթ
- կես թեյի գդալ կակաո՝ ըստ ցանկության:
Ինչպես պատրաստել: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:
Օգտագործեք մի շաբաթ: Արդեն մեկ շաբաթ անց ինքնազգացողության լավացում կնկատեք, կամրանան մազերն ու եղունգները
Ամենաընթերցվածը