Հունական աղցանը վայելում են ամբողջ աշխարհով մեկ. Ահա պատրաստման եղանակը

Դիտումներ 539
Հունական աղցանը վայելում են ամբողջ աշխարհով մեկ. Ահա պատրաստման եղանակը

Բաղադրությունը`

  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ միջին չափի վարունգ
  • 100 գրամ ֆետտա պանիր
  • 70 գրամ սև զեյթուն
  • 0,5 հատ կարմիր սոխ
  • 1 թ/գ օրեգանո
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1 ճ/գ քացախ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


Լոլիկը և վարունգը լվանալ և բաժանել խոշոր կտորների։ Կարող եք կտրատել օղակաձև կամ խորանարդիկներով, տարբերություն չկա։ Կարևոր պայման է խոշոր կտորների բաժանելը։ 
Սոխը լվանալ և կտրատել օղակաձև։
Խորը ամանի մեջ խառնել զեյթունի ձեթը, քացախը, լիմոնի հյութը և օրեգանոն։ Բոլորը միասին լավ խառնել, վրան ավելացնել կտրատած բանջարեղենը և զեյթունը ու նորից խառնել, համեմել աղով և սև պղպեղով։ Լցնել մատուցվող ամանի մեջ և ավելացնել խորանարդիկներով կտրատած ֆետտա պանիրը։ Õ€Õ¸Ö‚Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ աղցան

Պատրաստման ևս մեկ օրիգինալ տարբերակ. Դիտեք տեսանյութը ՝ 
 

 

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը