Հորթի մսով շատ համեղ և հյութալի կոտլետների բաղադրատոմս

Դիտումներ 212

Հորթի մսով շատ համեղ և հյութալի կոտլետների բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

հորթի փափկամիս – 1 կգ,
թարմ ձուկ – 200 գ,
ձու – 2 հատ,
սամիթ, մաղադանոս, համեմ,
կանաչ սոխ – 2 հատ,
ռեհան,
չորացրած նեխուր – 0,5 թ. գդ.,
պաքսիմատ – 300 գ



Պատրաստան եղանակը՝

Միսն ու կանաչին աղալ:

Մսի վրա փշրել չորացրած նեխուրը:

Ձկան փափկամիսը կտրատել:

Պատրաստել կոտլետներ այնպես, որ ամեն կոտլետի մեջ մի կտոր ձուկ լինի:

Ձվերը հարել, աղ ցանել վրան: Ամեն կոտլետը թաթախել ձվի մեջ, թավալել պաքսիմատի մեջ, տապակել բուսայուղով երկու կողմից:

Երբ բոլոր կոտլետները տապակվեն, շարել տապակի վրա և դնել 180 աստիճանի ջեռոցը, մինչև լրիվ եփվեն:

Մատուցել սունկով, սերուցքով և սխտորով եփված բրնձի հետ:



Ամենաընթերցվածը