Հորմոնալ խանգարումների առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1025
Հորմոնալ խանգարումների առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները: Գրում է med.tert.am-ը

Ներկայում կանանց մոտ առաջացող առողջական խնդիրների հիմնական պատճառներից մեկը հորմոնալ դիսբալանսն է, սակայն այս խանգարումն ունի ախտանշաններ, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել այն ու միջոցներ ձեռնարկել:

Հորմոնալ խանգարումների տեսակները

Վահանաձև գեղձի մեծացում. սա մետաբոլիկ հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը չափազանց շատ հորմոն է արտադրում, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Որպես կանոն՝ այս դեպքում հիվանդի քաշը նվազում է:

Հիպոթիրեոզ. հիպոթիրեոզի դեպքում վահանաձև գեղձը բավարար քանակությամբ հորմոն չի արտադրում, ինչը հանգեցնում է քաշի ավելացման, իսկ երբեմն էլ՝ խպիպի (зоб) առաջացման:

Էստրոգենի դիսբալանս. երբեմն կանայք տառապում են էստրոգենի մակարդակի բարձրացումից կամ դիսբալանսից, ինչը կարող է դառնալ արգանդի մկանուռուցքի (միոմա) և կրծքի կիստաների առաջացման պատճառ:

Կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում. առօրյա հոգսերը, անհանգստությունն ու նյարդայինությունը հանգեցնում են օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացման, ինչը կարող է հորմոնալ լուրջ հիվանդություններ առաջացնել:


Հորմոնալ խանգարումների առաջացման պատճառները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավել հաճախ հորմոնալ խանգարումները պայմանավորված են լինում սթրեսով: Նման դիսբալանսի առաջացման հիմնական գործոններն են լարված կենսակերպը, անառողջ սննդակարգն ու քնի պակասը:

Կանանց մոտ էստրոգենի ու պրոգեստերոնի դիսբալանսի հիմնական պատճառներից մեկն անկանոն ձվազատումն է:

Բացի այդ, հորմոնալ խանգարումը կարող է պայմանավորված լինել նաև դեղորայքի ընդունումով: Հատկապես շատ է ի հայտ գալիս նման խանգարում դաշտանային ցիկլի կարգավորման կամ անպտղության բուժման համար նախատեսված դեղորայք ընդունելու դեպքում: Շատերի մոտ հորմոնալ խանգարումներ են առաջանում նաև հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման ժամանակ:

Հարկ է նաև նշել, որ հորմոնալ խանգարումները շատ հաճախ պայմանավորված են լինում դիետաներով ու ֆիզիկական գերծանրաբեռնվածությամբ:

Հորմոնալ խանագրումների անխտանշանները

Հորմոնալ խանգարման առաջին ախտանշաններից մեկն է քաշի կտրուկ ու անկանոն ավելացումը: Բացի այդ, նման խանգարումները կարող են ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարումներով, ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիայով, ֆիբրոմայով, էնդոմետրիոզով, լիբիդոյի նվազմամբ, միզուղիների վարակներով ու կտրուկ մազաթափությամբ: Որոշ դեպքերում կարող են առաջանալ գոտկատեղի ցավեր, բորբոքումներ որովայնային խոռոչում, ցավոտ զգացողություններ ու արյան թանձր մակարդուկներ դաշտանի ժամանակ, ինչպես նաև որովայնի ստորին հատվածի կամ ձվարանների ցավեր:

Հորմոնալ խանգարման ամենատարածված ու վտանգավոր ախտանշաններից մեկն անպտղությունն է: Բացի այդ, նման դիսբալանսը կարող է դրսևորվել նաև դեմքի մազակալմամբ, անհանգստությամբ, դեպրեսիաներով, գլխացավերով ու անհանգստությամբ: Չնայած, որ այս ախտանշանները շատ տարածված են, շատերը դրանք չեն վերագրում հորմոնալ խանգարումներին: Հորմոնալ դիսբալանսը կարող է պայամնաավորված լինել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով կամ անգամ տրամադրության կտրուկ փոփոխությամբ:

Ինչպես խուսափել հորմոնալ խանգարումներից

Հորմոնալ դիսբալանսը կարող է բազմաթիվ լուրջ խանգարումների պատճառ դառնալ, ուստի հարկավոր է անել ամեն բան՝ նման խնդիրներից խուսափելու համար.

·        Հարկավոր է օգտագործել հակաօքսիդանտներով հարուստ մթերք (նարնջի հյութ, կիտրոնի հյութ և այլն),

·        Հարկավոր է օգտագործել A, B (մասնավորապես՝ ֆոլաթթու) և D վիտամիններով հարուստ մթերք,

·        Հարկավոր է հարստացնել սննդակարգը կալցիում, մագնեզիում, քրոմ, սելեն, ցինկ, յոդ ու օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող սննդամթեքով:

·        Շատ օգտակար է նաև կտավատի յուղը,

        Բացի այդ, նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վարել առողջ կենսակերպ, մարզվել, խուսափել սթրեսից, հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել հեռուստացույցի ու համակարգչի առջև և հաճախ զբոսնել մաքուր օդին:

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/18/hormon/47445

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը