Հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու 5 միջոց


Հորմոնները բավականին հզոր միջոց են, որոնք մեծ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի ու դրա առողջության վրա:
Կանացի էստրոգեն հորմոնը մեծ նշանակություն ունի կնոջ առողջության համար, խթանում է բջիջների կիսումը ու կարգավորում է դաշտանային շրջափուլը:
Ներկայումս ժամանակակից կենսակերպը հորմոնալ դիսբալանս է հարուցում, և էստրոգենի մակարդակը կտրուկ իջնում է կեղտոտող նյութերի, պեստիցիդների, քրոնիկական սթրեսների ու ոչ ճիշտ սննդակարգի պատճառով:
Հորմոնալ դիսբալանսը կարող է 3 էֆեկտ ունենալ, այդ թվում` հարուցել վահանագեղձի և մակերիկամների հետ կապված խնդիրներ:
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ
Վահանագեղձի հիմնական դերը վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունն է, որոնք հետագայում արյան միջոցով տեղակայվում են օրգանիզմի յուրաքանչյուր բջիջի մեջ: Նրա ֆունկցիան ազդում է օրգանիզմում տեղի ունեցող շատ գործընթացների վրա:
Ամբողջ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ տառապում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից: Այդ խնդիրները տարատեսակ են, սակայն ամենատարածվածներն են հիպերթիրեոզը` վահանաձև գեղձի գերակտիվությունը, և հիպոթիրեոզը` վահանաձև գեղձի ակտիվության նվազումը:
Վերոնշյալ դեպքերում կարող են նկատվել հետևյալ սիմպտոմները`
- Տագնապ, անհանգստություն և անքնություն
- Քաշի կորուստ` անգամ չնայած այն հանգամանքին, որ ախորժակն ավելի է լավանում
- Շոգին չդիմանալը և առատ քրտնարտադրություն
- Թույլ, դանդաղ սրտխփոց
- Անընդհատ հոգնածություն ու մկանային թուլություն
- Ցրտի նկատմամբ չդիմացկունություն:
Հիպերթիրեոզի և հիպոթիրեոզի այս նշանները հաճախ բուժում են դեղորայքային միջոցներով, սակայն կարելի է փորձել բուժել դրանք ամբողջովին բնական եղանակով ու գրանցել էական արդյունքներ:
Ներկայացնում ենք 5 չափազանց արդյունավետ միջոցների ցանկ, որոնք կօգնեն կարգավորել հորմոնալ բալանսն ու վահանաձև գեղձի աշխատանքը:
Եթերայուղերն ունեն բնորոշ հանգստացնող բույր, որը մեծ առավելություն է առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների բուժման ժամանակ, այդ թվում նաև` հորմոնալ դիսբալանսի ու դրա նշանների:
Մակերիկամների հոգնածությունը
Այսպիսի դիսբալանսը շատ հաճախ սթրեսի հետևանք է: Այն առաջանում է երկարատև հյուծման, մի շարք սթրեսային իրավիճակների, կամ երկարատև սթրեսի, կամ էլ շնչառական հիվանդությունների հետևանքով: Դա կարող է հանգեցնել մակերիկամների կեղևի վնասվածքի ու դրանով իսկ` Ադդիսոնի հիվանդության:
Ահա մակերիկամների հոգնածության ամենատարածված նշանները`
- արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում
- գլխացավեր
- ցածր զարկերակային արյան ճնշում
- ընկճախտ
- էստրոգենի բարձր մակարդակ
Այս վիճակը, երբ օրգանիզմում էստրոգենի մակարդակը բավարար չէ, մեծ մասամբ չափազանց մեծանում է: Մյուս կողմից՝ պրոգեստերոնը բացակայում է կամ նույնպես բավարար քանակի չէ:
