Հոնի օգտակար և բուժիչ հատկությունները


Հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ: Նրա քիմիական բաղադրության շնորհիվ ունի ախորժաբեր, հակատենդային հատկություն: Հոնը նաև արյան ճնշումը կարգավորող և անոթային խցանումները կանխող բնական դեղամիջոց է:
Ցավեր մեջքի հատվածում. Տրորեք պտուղը, տեղադրեք լաթե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ հատվածին։
Աղմուկ ականջներում. Մանրացրեք հոնի ծառի արմատը, 2 թ/գ 30 րոպե եփեք 200 մլ ջրում (փակ կափարիչի տակ), ավելացրեք 2 ճ/գ երեքնուկ կարմիրի խոտը։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Շաքարային դիաբետ. Խառնեք հոնի հյութը ջրի հետ (1։1), խմեք 50-ական մլ, օրը 1-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հիպերտոնիա. 1 ճ/գ մանրացրած պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Միգրեն. Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով` 40 գ պտղամիսը։
Թութք, լուծ. 2 ճ/գ պտուղը (կորիզով) 2 ժամ եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրի մեջ (փակ կափարիչի տակ)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։
Ռևմատիզմ, հոդատապ.1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։
