Հոնի մուրաբան ես համարում եմ ամենաօգտակարը, ժամանակն է արդեն պատրաստել այն. Կիսվեմ իմ բաղադրատոմսով

Դիտումներ 320

Հոնի մուրաբան ես համարում եմ ամենաօգտակարը, ժամանակն է արդեն պատրաստել այն. Կիսվեմ իմ բաղադրատոմսով

Բաղադրիչներ ՝ 

1 կգ հոնին ՝  
1,5 կգ շաքարավազ,
2 բաժակ ջուր



Պատրաստման եղանակը ՝ 

Մուրաբայի համար ընտրել խոշոր, հասուն, մուգ կարմիր գույնի պտուղներ և լվանալ: 

Պատրաստել օշարակ:

Տաք օշարակը լցնել հոնի վրա և թողնել մեկ օր, որ ներծծվի: 

Հոնի հատիկները շերեփով հանել, քաղցր հյութը նորից եփել մոտ քառորդ ժամ: 

Նորից հոնի հատիկները լցնել մեջը և թողնել մեկ օր: Երրորդ օրը մուրաբան վերջնական ջերմային մշակման է ենթարկվում:  

Եփել այն,  մինչև հոնը լրիվ պատրաստ լինի:  

Լցնել մաքուր և  չոր տարաների մեջ, փակել:



Ամենաընթերցվածը