Հոնի և ձիթապտղի կորիզիների միջոցով կարող եք բուժել թութքը, աղիների խանգարումները, մարսողական և նյարդային համակարգը
Որոշ երկրներում կա է որոշակի միտում ՝ մրգերն ու բանջարեղենն օգտագործել ամբողջությամբ՝ կճեպով եւ կորիզներով ՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ կորիզները կյանք են տալիս բույսերին եւ օգուտ մարդկանց:
Ձիթապտղի կորիզներն ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը լավացնող հիանալի լեղամուղ միջոց են:
Բացի այդ, մարսողական համակարգի միջով անցնելիս դրանք իրենց վրա են վերցնում և օրգանիզմից դուրս են հանում տոքսինները:
Եթե ալկոհոլ օգտագործելիս կուլ տաք ձիթապտղի կորիզներ, ապա շատ չեք հարբի և հաջորդ օրն ավելի լավ կզգաք: Կորիզներն օգնում են նաև ասթմայի, հևոցի, թոքերի հիվանդությունների դեպքում, հանգստացնում են ներվային համակարգը:
Խորհուրդ է տրվում ամսվա ընթացքում կուլ տալ մոտավորապես 15 ձիթապտուղ: Դա լավ պրոֆիլակտիկ միջոց է երիկամներում, միզապարկում և լեղապարկում քարերի առաջացման դեմ:
Իսկ հոնի կորիզներն ունեն նույն հատկություններն ինչ-որ ձիթապտղի կորիզները: Բացի այդ, դրանց շնորհիվ կարելի է բուժել թութքը:
Դրա համար շաբաթվա ընթացքում պետք է ուտել 15 հոնի պտուղ: Օգնում են նաև ստամոքսաաղիքային խանգարումների ժամանակ: Դրա համար պատրաստվում է հատուկ թուրմ:
Այդ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
1 բաժակ ջուր,
3 թ․ գ․ հոնի կորիզի միջուկ
Պատրաստման եղանակը
Ջրի մեջ լցրեք հոնի կորիզի միջուկը։
Եռացրեք 15 րոպե, այնուհետև 2 ժամ թրմեք:
Խմեք օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ:
Հիշեցնենք, որ խորհուրդ է տրվում կորիզները բաժանել 2 մասի նոր կուլ տալ, խուսափելու համար բարդություններից։