Հոկտեմբերի 8-ի աստղագուշակը

Դիտումներ 137
Հոկտեմբերի 8-ի աստղագուշակը

Խոյ

 

Դուք այսօր միայն մեկ խնդիր ունեք՝ կարգի բերել Ձեր ֆինանսները: Ցանկալի է, որ այդ գործը չհետաձգեք, որովհետև ավելի հարմար օր դեռ երկար ժամանակ չեք գտնելու: Օգտակար կլինի, եթե նստեք սեղանի առջև և գրի առնեք մոտ ապագայի համար Ձեր հիմնական պլանները՝ դրանք դասակարգելով և ուշադրություն դարձնելով ծախսերի և եկամուտների սյունակին: Շատ մեծ հնարավորություն կա, որ այս պլաններն ու բյուջեն արդյունավետ լինեն:

Ցուլ

 

Դուք ամեն ինչում ուզում եք տրամաբանություն և իմաստ տեսնել, սակայն շրջապատողները միշտ չէ, որ կհամաձայնեն Ձեզ հետ: Ոչ մի սարսափելի բան չկա. Ձեր գործո՛վ զբաղվեք, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսօր Ձեզ հատկապես հաջողվում են այն գործերը, որոնք պահանջում են հետևողականություն և կուռ տրամաբանություն: Ուրեմն ուրիշ բանի վրա ավելորդ եռանդ ծախսել պետք չէ…

Երկվորյակներ

 

Ինչ էլ կատարվի Ձեր շուրջը, Դուք կգերադասեք անջրպետ կառուցել Ձեր և իրականության միջև: Թող աշխարհը խելագարվի, իսկ Դուք այսօր կզբաղվեք Ձեր սեփական գործերով: Եվ ընդհանրապես…Այս աշխարհն այնքան չարժե, որ շեղի Ձեր ուշադրությունը: Գուցե միայն խոսեք նրա տարօրինակություններից և թերություններից…

Խեցգետին

 

Այսօր հնարավորություն կունենաք ցանկացած շոու կազմակերպելու: Հարցը միայն այն է, թե ինչպիսին կլինի այն՝ գեղեցիկ ներկայացու՞մ՝ բազում հանդիսատեսներով, թե՞ ընտանեկան վեճ՝ գոռգոռոցներով և ջարդած ամաններով: Ամեն դեպքում, Ձեր արտիստական շնորհն այսօր կփայլատակի ողջ ուժով: Սակայն նրա համար պետք է ճիշտ կիրառություն գտնել…


Առյուծ

 

Ձեր օրակարգում կազմակերպվածության և կարգապահության հետ կապված հարցերն են: Այն ամենը, ինչը չի տեղավորվում հաստատված նորմերի և կանոնների սահմաններում, կարող է առաջացնել Ձեր ակտիվ դժգոհությունը: Աշխատե՛ք, որ այն չդառնա զայրույթ: Իսկ եթե չեք ուզում ձանձրալի և բծախնդիր մարդու անուն հանել, այսօր շրջապատողների գլխին քարոզ մի՛ կարդացեք: Թող այդ անեն քարոզիչները…

Կույս

 

Լավ կլինի՝ այսօր կազմակերպեք ընկերական հավաքույթ: Իսկ ավելի լավ է՝ ընկերներով գնաք ինչ-որ միջոցառման՝ թեկուզ թատրոն, կինո կամ ցուցահանդես, կարևորն այն է, որ թեման հետաքրքիր լինի: Այդ դեպքում ընկերական ջերմ միջավայրը և դրական մթնոլորտը Ձեզ համար երաշխավորված են:

Կշեռք

 

Այսօր խստիվ արգելվում է շփվել ղեկավարության հետ: Սակայն եթե Ձեր շեֆը որոշի կանչել Ձեզ՝ լուրջ զրույցի կամ փորձի խոսել Ձեզ հետ հեռախոսով, որևէ պատրվա՛կ հնարեք և խուսափե՛ք: Կարելի է ասել ամեն ինչ՝ տատիկս հիվանդ է, գլուխս պայթում է, կամ միջուկային ռումբ է ընկել բակում… Հակառակ դեպքում ղեկավարության հետ շփումն այսօր կարող է սահուն վերածվել գոռգոռոցների, իսկ հետո՝ աշխատանքից ազատվելու…

Կարիճ

 

Ձեր օրակարգում երկու հարց կա. «ո՞վ է մեղավոր» և «ի՞նչ անել»: Երկրորդ հարցի պատասխանը գտնելու հնարավորությունները քիչ են, իսկ մեղավորներին փնտրելիս դժվարություններ չեք ունենա: Արդարության մասին մտքերը, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է անել, անդադար կշեղեն Ձեզ սեփական պլաններից: Ուրեմն գուցե թողնե՞ք մեղավորի փնտրտուքը… Ավելի լավ չէ՞ սեփական գործերն ավարտին հասցնել…

Աղեղնավոր

 

Ողջ օրը կարող եք անցկացնել ուրիշի խնդիրները լուծելով: Հենց դրան են Ձեզ տրամադրում աստղերը: Այդ պատճառով սեփական գործերը և պլանները կարող են երկրոդական դառնալ: Սակայն ուրիշներին օգնելով՝ Դուք այսօր հնարավորություն ունեք նոր ընկերներ և դաշնակիցներ ձեռք բերելու: Համաձայնե՛ք՝ դա էլ վատ չէ:

Այծեղջյուր

 

Այսօր կարող եք բոլորին, նույնիսկ ինքներդ Ձեզ զարմացնել Ձեր կազմակերպչական ունակություններով: Հեշտությամբ կարող եք համոզել շրջապատողներին այն բանում, ինչում համոզելու շանս երեկ չունեիք: Համոզելու Ձեր արթնացած շնորհը կամրապնդվի դրական զգացմունքների պայծառությամբ, որոնք համադրվում են անթերի տրամաբանության հետ: Այսպիսի «զինանոցի» շրջապատողները, անշուշտ, չեն կարողանա դիմադրել…

Ջրհոս

 

Այսօր Ձեր նշանաբանն է՝ «Տան կարգուկանոնը ամենից կարևոր է»: Եվ սա վերաբերում է ոչ այնքան տան մաքրությանը, որքան Ձեր անձնական գործերին: Հրաշալի ժամանակ է մտերիմների հետ հարաբերություններն ամրապնդելու կամ թյուրիմացություններից ազատվելու համար, որոնք, ըստ երևույթին, կուտակվել են ընտանիքում մինչ այս պահը: Թեպետ չի խանգարի նաև զբաղվել տունը բարեկարգելով:

Ձկներ

Ձեր հաջողության գրավականներն այսօր հետևողականությունը և աստիճանականությունն են: Աստղերն այդ են հուշում: Ձեր ուղեղն այսօր հստակ և արագ կաշխատի, և գործերն իրոք սահուն ընթացք կունենան: Դուք հաճելիորեն կզարմացնեք շրջապատողներին ողջամտությամբ և ճիշտ դատողություններով: Դա քիչ օգուտ չի բերի Ձեր գործերին, սակայն, ցավոք, կձանձրացնի Ձեր սիրելիին…

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը