Հոկտեմբերի 7-ի աստղագուշակը


Խոյ
Այսօր Ձեզ հանգիստ է պետք (հնարավորության դեպքում, իհարկե): Մոռացե՛ք նրանց, ովքեր ակտիվ հանգստի կոչ են անում: Ձեզ այսօր փափուկ բազմոց է պետք կամ, ծայրահեղ դեպքում, հարմարավետ բազկաթոռ: Իսկ զվարճալիքներից նախընտրելի են հեռուստացույցը և սիրելի գիրքը: Ակտիվ հանգստի համար ուրիշ օրեր կան:
Ցուլ
Ձեր բոլոր նախաձեռնություններն այսօր հաջող կլինեն: Գուցե Ձեզ զարմացնի շրջապատողների անտարբերությունը, սակայն Դուք կգտնեք այն կարևոր խոսքերը, որոնցով կկարողանաք նրանց տեղից շարժել և վարակել Ձեր գաղափարներով: Ի դեպ, վաղը բոլորից հաջողված կլինեն այն գործերը, որոնք կախված են Ձեր անձնական նախաձեռնությունից և եռանդից: Իսկ շրջապատողների անտարբերությունը… Աստվա՛ծ նրանց հետ: Մրցակիցներն ավելի քիչ կլինեն:
Երկվորյակներ
Ամենալավ բանը, որ այսօր կարող եք անել, ստեղծագործելն է: Ընթացիկ գործերն անելիս կենտրոնանալ չի հաջողվի, իսկ նկարել կամ ինչ-որ բան գրել կարող եք հաճույքով: Ընդ որում, ստեղծագործելու ձգտումը կարելի է համադրել օգտակար որևէ բանի հետ: Օրինակ՝ կարելի է գեղարվեստորեն ձևավորել սեփական բնակարանը և միաժամանակ կարգի բերել այն:
Խեցգետին
Այսօր Ձեր գլխում յուրօրինակ, արտասովոր գաղափարներ կծնվեն: Դրանք կառանձնանան ոչ միայն տրամաբանության ինքնատիպ շրջադարձերով, այլև կլինեն զարմանալիորեն ճշգրիտ և հեռանկարային: Այսօր ընդհանրապես հավասարազոր կլինեն Ձեր թե՛ տրամաբանությունը, թե՛ ինտուիցիան: Ընդ որում, ինտուիցիան նույնքան հստակ կլինի, որքան մտածողությունը:
Առյուծ
Թղթերը տեղից տեղ դնելու օրն է. դուք ոչ մի ուրիշ բանով զբաղվել չեք ուզենա: Իսկ ահա թղթերը Դուք տեղափոխում և դասակարգում եք վարպետորեն: Այդ պատճառով ամենալավ բանը, որ կարող եք անել այսօր առանց աստղերի հետ վիճելու, Ձեր անձնական հաշվապահությունը, հաշիվները և թղթաբանական մյուս գործերը հանդարտորեն կարգի բերելն է:
Կույս
Օրը կնվիրեք Ձեր սիրած հոբբիին: Ավա՜ղ, կարևոր և պիտանի , սակայն անհետաքրքիր գործով զբաղվելու տրամադրություն չունեք: Իսկ Ձեզ հետաքրքրող գործերում աննախադեպ արդյունքների կհասնեք: Այնպես որ Ձեր ընտրությունն այսօր մեծ չէ. Դուք կա՛մ կննջեք կարևոր, բայց անհետաքրքիր գործ անելիս, կա՛մ կանեք այն, ինչն իսկապես Ձեզ դուր է գալիս:
Կշեռք
Ձեր թշնամիներին և հակառակորդներին այսօր չես նախանձի: Բոլորը, որ կանգնած են Ձեր ճանապարհին, կարող են ծանր կորուստներ ունենալ: Ձեր հնարամտությունն այսօր Ձեզ կօգնի ոչ միայն շրջանցել ցանկացած բարդ ծուղակ, այլև Ձեր հակառակորդների հացերը լուծել առավելագույնս արդյունավետ և, ընդ որում, ոչ ամենամարդասիրական միջոցներով…
Կարիճ
Աստղերը Ձեզ տրամադրում են միայն ծուլության և քնկոտության: Քնկոտության վիճակը կտևի մինչև երեկո: Եթե Ձեր մեջ առույգանալու ուժ չգտնեք, օրն այդպես էլ կանցնի՝ ոչ մի հետաքրքիր բան չբերելով: Փորձե՛ք առավոտվանից մեկ հավելյալ գավաթ թունդ սուրճ ըմպել: Իսկ եթե չօգնի, ուրեմն ոչինչ անել չեք կարող:
Աղեղնավոր
Այսօր Ձեզ համար ամեն ինչ հաջող ընթացք կունենա: Ձեր ձեռքից ամեն ինչ կգա, իսկ շրջապաողներին կզարմացնեք բացառիկ հնարամտությամբ և եռանդով: Այլ կերպ ասած՝ օրն այնքան բարենպաստ է, որ շատ անմիտ կլինի մանր- մունր բաներով զբաղվելը: Այսօր Դուք կարող եք իսկապես մեծ գործեր անել:
Այծեղջյուր
Այսօր աստղերը Ձեզ պարգևում են հանդարտ ինքնավստահություն: Օրն անշտապ է անցնում, առանց էական ցնցումների: Եթե ավելին եք ուզում, քան նորմալ կյանքն է, ապա ամեն ինչ կախված է Ձեր նախաձեռնողականությունից: Կարելի է կազմակերպել որևէ միջոցառում կամ երեկույթ: Եթե այսօր կարողանաք տեղից շարժել շրջապատողներն, նրանք դեռ երկար ժամանակ Ձեզ երախտապարտ կլինեն դրական լիցքերի համար:
Ջրհոս
Օրը կանցնի առանց կարևոր իրադարձությունների և էական ցնցումների: Ընթացիկ գործերը էնտուզիազմ չեն առաջացնի, իսկ Դուք կգերադասեք զվարճանալ՝ Ձեր սիրելի բազմոցին պառկած: Տնային գործերը (այդ թվում՝ հրատապ) կուզենաք հետաձգել: Իզուր: Այսօր այդ գործերը Ձեզնից մեծ ուժ չեն պահանջի: Իսկ այ «հետո»- կարող է այդպես էլ չգալ:
Ձկներ
Օրը հետաքրքիր է և արդյունավետ: Եթե ձեռքերը ծալած չնստեք, այսօր այնքան բան կանեք, որ ինքներդ կզարմանաք: Նույնիսկ անսովոր շարժունությունը, որ Ձեզ այսօր կգրավի, չի կարող Ձեզ խանգարել: Այն Ձեզ կօգնի, որովհետև Դուք սովորականից արագ ավարտին կհասցնեք ցանկացած գործ և անմիջապես կնախաձեռնեք նորը:
