Հոկտեմբերի 11-ի աստղագուշակը


Խոյ
Այսօր Ձեր գլուխը լցված կլինի տան կամ ամառանոցի վերակառուցման ծրագրերով: Այդ պլանները բավականին կառուցողական կլինեն, սակայն դրանք այնքան շատ են, որ Ձեր ձեռքերը գուցե երբեք չհասնեն իրականացմանը: Եթե Դուք, այնուամենայնիվ, պատրաստվում եք Ձեր մտահղացումներն իրագործել, ապա այսօր պետք է կենտրոնանաք մի բանի վրա: Եվ այդ հարցը պետք է մշակել մինչև վերջ:
Ցուլ
Այսօր Ձեր նշանի անգամ այն ներկայացուցիչները, որոնք առանձնապես չեն սիրում փիլիսոփայություն, կարող են տարօրինակ և անհաղթահարելի ձգողականություն զգալ օդը լեզվով տատանելու այդ գիտության նկատմամբ: Գաղափարները, որոնք կծնվեն Ձեր գլխում, այսօր Ձեզ կթվան փայլուն և հետաքրքիր: Սակայն արդեն մեկ-երկու օրից դրանք Ձեզ համար կդառնան կատարյալ հիմարություն կամ մտքի անիմաստ խաղ:
Երկվորյակներ
Ձեր գլխում այսօր հետաքրքիր մտքեր կծնվեն այն մասին, թե ինչպես առանց ավելորդ ջանքերի բարելավեք Ձեր նյութական վիճակը: Իհարկե, պարտադիր չէ, որ այդ պլանները կհաջողվի միանգամից իրականացնել, սակայն դրանք պետք է անպայման հիշել և գրանցել ոսկե մատյանում: Ժամանակ կգա, և դրանք զգալի օգուտ կբերեն: Իսկ ահա սիրային ոլորտի մասին մտածելն այսօր վնասակար է: Ավելի լավ է գործել…
Խեցգետին
Դուք այսօր զարմանալի ունակություն կզգաք բարդ խնդիրները առավելագույնս հեշտ և արդյունավետ լուծելու: Իսկ եթե բարդ խնդիրն անմիջապես լուծել չստացվի, Դուք կգերադասեք ուղղակի անցնել դրա վրայով, որ առաջ շարժվեք: Գուցե դա մաթեմատիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, սակայն արդյունավետության տեսակետից միանգամայն ընդունելի է:
Առյուծ
Ձեր օրը կենթարկվի հստակ կարգուկանոնի՝ չենթադրելով էական ցնցումներ: Ընդհանրապես այս օրը նման կլինի խնամքով գծված սխեմայի, և դժվար թե ինչ-որ հանգամանքներ խանգարեն նախանշված պլաններին կամ գործերին: Միաժամանակ, օրը ձանձրալի չի լինի: Անպայման կկատարվի որևէ հետաքրքիր բան…
Կույս
Այսօր Ձեզ շրջապատողներին կթվա, որ Դուք խելքին զոռ եք տալիս և հիմարություններ եք ասում: Ավելին, մեկ- մեկ Դուք էլ այդպես կմտածեք: Սակայն Ձեր դատողություններում ռացիոնալ հատիկներ հաստատ շատ կլինեն: Ուղղակի հենց այսօր Դուք հակված կլինեք ամեն ինչ բարդացնելու և Ձեր մտքերը խճճված արտահայտելու:
Կշեռք
Ձեր ողջ օրը կարող է անցնել տարատեսակ պլաններ և գաղափարներ մշակելով: Պլանները կարող են զանազան լինել՝ տունը վերակառուցելու մտքից սկսած, վերջացրած տիեզերքը վերակառուցելով: Դրանցից մի քանիսը տպավորիչ կլինեն, սակայն իրագործման ժամանակ, միևնույնն է, չի մնա: Իսկ գուցե այդպես ավելի լա՞վ է…
Կարիճ
Այսօր Ձեզ համար շատ լավ կլինի զբաղվել որևէ ինտելեկտուալ և օգտակար գործով: Հենց դա է այսօր Ձեզ հաջողվելու: Այսպիսի գործից նաև մեծ հաճույք կստանաք: Եթե ծուլանում եք խնդիրներ լուծել կամ գիրք կարդալ, կարելի է ուղղակի թանգարան գնալ կամ գոնե թափառել Վիքիպեդիայում:
Աղեղնավոր
Այսօր ոչինչ Ձեզ այնքան չի զայրացնի, որքան ինչ-որ մեկի ասած ծեծված ճշմարտությունը: Ցանկացած տափակ միտք Ձեզ անտեղի և հիմար կթվա: Շրջապատողները, ըստ Ձեզ, հակառակի պես անդադար հիմարության և տափակության միջև կհայտնվեն: Միակ բանը, որ Ձեզ այսօր լավատեսություն կներշչի, Ձեր սեփական ինտելեկտն է: Իսկ եթե շրջապատողները համաձայն չեն, դա արդեն իրենց խնդիրն է:
Այծեղջյուր
Այսօր Ձեր հաջողության գաղտնիքը պարզությունն է: Ափսոս միայն, որ Դուք հակված եք այլ կերպ մտածելու՝ շատ բարդ սխեմաներով և պլաններով տարվելու վտանգի ենթարկվելով: Ցանկացած հարց այսօր Դուք այն աստիճանի կբարդացնեք, որ կարող եք մոլորվել սեփական մտքերի ոլորաններում: Դրանից ոչ մի օգուտ չեք ստանա: Իսկ գլխավորն այն է, որ պետք չէ շրջապատողների վարքի համար բարդ բացատրություններ գտնել: Հավատացե՛ք՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան Դուք կարծում եք:
Ջրհոս
Այսօր անբացատրելի սեր կզգաք մաթեմատիկայի նկատմամբ: Այն խնդիրները, որ մի ուրիշ օր Ձեզ հորանջելու աստիճան ձանձրալի կթվային, այսօր ոչ միայն սովորականից հեշտ կլուծվեն, այլև ինտելեկտուալ հաճույք կպատճառեն: Գուցե այսօր մեծ մաթեմատիկոսի փառք չնվաճեք, սակայն շատ օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվելը: Թեկուզ խաչբառ լուծելու մակարդակի…
Ձկներ
Եթե ուզում եք ամրապնդել Ձեր դիրքը և բարելավել Ձեր իմիջը (նաև հակառակ սեռի աչքում), ապա այսօր դա հեշտ է անել՝ դիմելով փիլիսոփայությանը: Փորձե՛ք զրույցի ժամանակ ցույց տալ Ձեր գիտելիքները: Կարելի է, օրինակ, խոսակիցներին զարմացնել՝ Կոելիոյից կամ Կանտից հաջող մեջբերում անելով, իսկ ավելի լավ է՝ ինչ-որ քիչ հայտնի, բայց նորաձև փիլիսոփայից (փորփրե՛ք Վիքիպեդիան)… Այսօր ինտելեկտը մեծ պահանջարկ ունի:
