Հնդկական ժողովրդական դեղամիջոց, որը կօգնի ազատվել հոդերի, մեջքի և վնասվածքների հետևանքով առաջացած ցավերից: Գրում է med.tert.am-ը


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի դեղամիջոցի բաղադրատոմս, որը դարեր ի վեր օգտագործել են հնդիկ բուժարարները: Այս քսուքը կօգնի արագ ու արդյունավետ կերպով ազատվել մեջքի ցավերից, հոդացավերից և վնասվածքների հետևանքով առաջացած ցավերից:
Բաղադրությունը.
· 50 մլ քափուրի (կամֆորա) սպիրտ,
· 50 գրամ մանանեխի փոշի,
· 5 ոչ մեծ հավկիթի սպիտակուց:
Պատրաստման եղանակը.
Քափուրի սպիրտին ավելացնել մանանեխի փոշին, լավ թափահարել, այնուհետև ավելացնել սպիտակուցները և կրկին լավ խառնել, մինչև դառնա քսուքանման զանգված:
Քսել օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ և շփել մինչև մաշկն ամբողջությամբ չորանա: Այնուհետև հարկավոր է սրբել խոնավ կտորով:
Հնարավոր է՝ նկատվի մի փոքր այրոց ու մաշկի կարմրածություն:
