Հնդկահավի միսը օգտակար է նյարդային համակարգին, սիրտ - անոթային համակարգին նաև նիհարել ցանկացողներին
Միս նախընտրողներին խորհուրդ է տրվում ճաշացանկում ավելացնել նաև հնդկահավի միսը: Մսի այս տեսակն ունի ունի հակաօքսիդանտ հատկություն, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը, չի առաջացնում ալերգիա, շատ հարմար կերակուր է երեխաների համար։ Հնդկահավի միսը նպաստում է ոսկորների, եղունգների, մազերի աճին։
Պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալիում, բնական հանգստացնող նյութեր։ Խորհուրդ է տրվում ուտել ընթրիքի ժամանակ, կա կարծիք, որ հնդկահավի միսն իրական դեղ է՝ անքնության դեմ, իսկ ըստ հավատալիքների՝ օգնում է հիշել երազները։
Հաճախ ուտելու դեպքում նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։
Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում պաշտպանվել անքնությունից։
Խորհուրդ է տրվում ներառել հղի և կրծքով կերակրող կանանց սննդաբաժնում։
Շատ օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։