Հիպոթիրիոզի(թերվահանագեղձություն) ախտանաշանները. ինչպե՞ս պահպանել վահանաձև գեղձի առողջությունը: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 368

Հիպոթիրիոզի(թերվահանագեղձություն) ախտանաշանները. ինչպե՞ս պահպանել վահանաձև գեղձի առողջությունը: Գրում է med.tert.am-ը

Մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորվում է վահանաձև գեղձի կողմից, ուստի, երբ առաջանում է հիպոթիրիոզ, նկատվում է վահանաձև գեղձի թերֆունկցիա, իջնում է մարմնի ջերմաստիճանը, էներգիայի մակարդակն ու այն արագությունը, որով օրգանիզմն այրում է կալորիաները։

 

Հիպոթիրիոզը(թերվահանագեղձություն) համարվում է 60-ից բարձր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ընդհանուր հիվանդություն, որի առաջացման հիմնական պատճառն օրգանիզմում յոդի պակասն է։

 

Հիպոթիրիոզի ախտանշաններն են.

 

· դեպրեսիան, 

· մազերի ու մաշկի չորությունը, 

· հոգնածությունը, 

· ծանր դաշտանը, 

· մոռացկոտությունը, 

· քաշի ավելացումը, 

· տրամադրության տատանումները, 

· խռպոտությունն ու փորկապությունը, 

· ցրտի հանդեպ անհանդուրժողականությունը։

 

Վերոնշյալ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում ստուգել վահանաձև գեղձի հորմոնների և թիրեոտրոպ հորմոնի մակարդակը։ Բացի այդ, վահանաձև գեղձի աշխատանքը խթանելու համար անհրաժեշտ է նաև ապահովել օրգանիզմը վիտամինների ու հանքանյութերի անհրաժեշտ քանակությամբ։



Սելեն

 

Մարդու օրգանիզմին անհրաժեշտ է սելեն՝ վահանաձև գեղձի հորմոնների բաղադրությունը դինամիկ կառուցվածքի վերածելու համար։ Սելենի օրական 200 մկգ չափաբաժինը բավական է վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար։

 

Ցինկ

 

Վահանաձև գեղձի հորմոններին, արդյունավետ աշխատանքի համար, անհրաժեշտ է նաև ցինկ։ Խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել ցինկի 10 մգ և պղնձի 1-2 մգ չափաբաժին։

 

Յոդ

 

Յոդը նույնպես մեծ նշանակություն ունի վահանաձև գեղձի հորմոնների արտադրման գործում, սակայն հիպոթիրիոզի դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ այն կարող է սրել հիվանդի վիճակն ու գրգռել վահանաձև գեղձը։

 

Յոդի օրական չափաբաժինը 150 մկգ-ն է։ Յոդով հարուստ սննդամթերք են ջրիմուռները, ձուն, ձուկը և կաթնամթերքը։ Այս սննդամթերքների օգտագործման դեպքում պետք չէ ընդունել հավելումներ, քանի որ յոդի ավելցուկը նույնպես կարողէ հանգեցնել որոշ խնդիրների։

 

Վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է սկսել օգտագործել այս կարևոր սննդարար նյութերը, քանի որ առողջ վահանաձև գեղձը շատ մեծ նշանակություն ունի ընդհանուր առողջական վիճակի համար։





Ամենաընթերցվածը