Հին միջոց, որը երկար ժամանակ հայտնի է իր օգտակար հատկություններով, որը մաքրում է զարկերակները


Միջոցը շատ արագ է պատրաստվում և այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի բաղադրիչ, ինչպիսիք են կիտրոնը, կոճապղպեղը, սխտորը և ջուրը։ Հենց դրանք են համարվում բաղադրատոմսի հիմնական բաղադրիչները, որը օգնում է ամրացնել ընդհանուր իմունային համակարգը և մաքրում օրգանիզմը։
Բաղադրիչներ
2 լիտր ջուր,
4 կիտրոն,
4 սխտոր,
2 ճաշի գդալ քերած կոճապղպեղի արմատ։
Պատրաստումը և կիրառումը
Լվացեք կիտրոնները և կտրեք դրանք շերտերի։
Մաքրեք սխտորը և դրեք այն բլենդերի մեջ կոճապղպեղի և կիտրոնի հետ, լավ խառնեք մինչև չստանաք միատարր զանգված։
Լցրեք խառնուրդը կաթսայի մեջ և ավելացրեք ջուր։
Խառնեք մինչև եռալը։
Մի քանի րոպե հետո, հանեք կրակից կաթսան և թողեք խառնուրդը սառի։
Դրանից հետո, թրմեք հեղուկը և պահպանեք այն ապակե տարայում կամ ապակե շշում։
Օգտագործեք մեկ բաժակ այս ըմպելիքից յուրաքանչյուր ուտելուց 2 ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր, 3 շաբաթ շարունակ։ Դուք կարող եք ավելացնել մի փոքր մեղր։
Այս միջոցի օգտագործման արդյունքները կերևան արդեն մեկ կամ երկու շաբաթ անց։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
