Հիանալի գաթա պատրաստելու համեղ բաղադրատոմս

Դիտումներ 176

Հիանալի գաթա պատրաստելու համեղ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • Խմորի համար՝

  • 125 գր կարագ,

  • 2.5 բաժակ ալյուր,

  • 1 պտղունց աղ ,

  • 0.5 թ/գդ փխրեցուցիչ,

  • 1 հատ ձու,

  • 0.75 բաժակ կեֆիր,

  • Միջուկի համար՝

  • 125 գր կարագ,

  • 1 բաժակ ալյուր,

  • 0.5 բաժակ շաքարավազ,

  • 2 թ/գդ վանիլին,

  • ձվի դեղնուց` վրան քսելու համար

  •  



  • Պատրաստման եղանակը

  • Խմոր ենք հունցում: 2.5 բաժակ այուրը, աղը, փխրեցուցիչը և խոշոր խորանարդիկներով կտրատած 125 գր կարագը լցնում ենք բլենդերի մեջ:

  • Զանգվածը փշրանքի ենք վերածում (կարող ենք նաև կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել), այնուհետև կարագով փշրանքի մեջ ենք ավելացնում ձուն ու կեֆիրը:

  • Փափուկ և նուրբ խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում և 30 րոպեով դնում սառնարանը:

  • Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Մնացած կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր, շաքարավազ և վանիլին ավելացնում:

  • Զանգվածը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա. պետք է փափուկ զանգված ստանանք, որը հնարավոր է քսելով տարածել:

  • Խմորը 2 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 3-4մմ հաստությամբ գրտնակում: Միջուկը 2 մասի ենք կիսում և տարածում գրտնակած շերտերի վրա՝ մի կողմից մոտ 10 սմ բաց թողնելով:

  • Շերտերը ռուլետաձև փաթաթում ենք և վրան դեղնուց քսում:

  • Դանակի բութ մասով ռուլետի երկայնքով գծեր ենք անում, այնուհետև 7-8 մասի կիսում:

  • Գաթաները դնում ենք տապակի մեջ և 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե թխում ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք: Ստացանք 14-16 գաթա: Պատրաստի գաթաները սառեցնում ենք, դնում հերմետիկ ամանի մեջ (այդպես դրանք մի քանի օր թարմ կմնան):



Ամենաընթերցվածը