Հեշտ, համեղ և թեթև շոկոլադով բեզեի պատրաստման եղանակ

Բաղադրիչները՝

ձվի սպիտակուց - 2 հատ
շաքարավազ - 2 բաժակ
հալեցրած շոկոլադ - 100 գր
Պատրաստման եղանակը՝

Ձվի սպիտակուցն այնքան հարել մինչև պնդանա, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, ավելացնել հալեցրած շոկոլադը, հարել:
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, գդալով տեղադրել պատրաստված խառնուրդը և մոտ 50 րոպե թխել նախապես 50 աստիճան տաքացված ջեռոցում:
