Հայտնի ֆիրմայի կարագի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ․ Արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Դիտումներ 1724
Հայտնի ֆիրմայի կարագի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ․ Արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

📢 «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-Ի ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ

 

 

📌 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց: 


Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

 


✅ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Կարագի որակը որոշելու համար անհրաժեշտ է պարզ թեստ անցկացնել.

Անհրաժեշտ է բաժակի մեջ մի փոքր կտոր կարագ գցել ու վրան եռման ջուր լցնել։
Դրանից հետո կարագը խառնել եռացող ջրի մեջ։

 


Եթե ​​այն ամբողջությամբ լուծվել է, իսկ հեղուկը դարձել է դեղնավուն, և նստվածք չկա, ապա այս կարագը բնական է։

 

 

Եվ եթե նստվածք է մնում ներքևում, կամ փաթիլները լողում են վերևում, և ջուրը չի գունավորվում, ապա սա կամ մարգարին է:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը