Հայտնաբերվել է լավագույն միջոցը խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար

Դիտումներ 290
Հայտնաբերվել է լավագույն միջոցը խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար

Խոլեստերինի մակարդակը հսկելու համար կարող է օգտակար լինել նուշը: Տարբեր հետազոտությունների արդյունքում գիտնականներն ուսումնասիրել են նուշի այն հատկությունները, որոնց շնորհիվ այն արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակը: Նուշը հարուստ է այնպիսի ճարպերով, որոնք օգտակար են առողջության համար: Այն հարուստ է նաև վիտամին E-ով, որը հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է: Նուշը հարուստ է նաև մագնեզիումով, որը լավացնում է արյան շրջանառությունը:

Պետք է ուշադրություն դարձնել, սակայն, այն հանգամանքին, որ ճարպեր պարունակող մթերքները շատ կալորիաներ են պարունակում, որոնցից կարելի է գիրանալ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նուշ պետք է շատ չօգտագործել. օրվա ընթացքում չափաբաժինը չպետք է անցնի կես բաժակից: Այս քանակի նուշ օգտագործելը ձեզ հնարավորություն կտա օգտվել նրա օգտակար հատկանիշներից:


Ինչու պետք է ամեն օր 4 հատ թրջած նուշ ուտենք։ Սա շատ կարևոր է իմանալ 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Inchu-petk-e-amen-or-4-hat-trjac-nush-utenk%D6%89-Sa-shat-karEVor-e-imanal-2928/basic

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը