Հայկական խորիզով գաթայի շատ համեղ բաղադրատոմս

Դիտումներ 457
Հայկական խորիզով գաթայի շատ համեղ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • խմորի համար ՝

  • 300 գ ալյուր

  • 250 գ կարագ

  • 1 հատ ձու

  • կես բաժակ մածուն

  • 1/4 թ. գդալ աղ

  • կես թ. գդալ սոդա

  • 1/3 թ. գդալ քացախ

  • Միջուկի համար ՝

  • 230 գ շաքարավազ

  • 250 գ կարագ

  • վանիլ,

  • 230 գ ալյուր

 Խորիզով գաթա
 

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը մաղել, կարագը (խմորը պատրաստելուց 30 րոպե առաջ կարագը հանել սառնարանից) վերածել մանր քառակուսիների, մատներով ալյուրի հետ լավ տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների: Ավելացել ձու, մածուն, աղ, սոդա և քացախ: Փափուկ և չկպչող խմոր հունցել: Թողնել 30 րոպե, որ հանգստանա:

  • Պատրաստենք խորիզը։

  • Շաքարավազը կարագի հետ լավ տրորել, ավելացնել վանիլ և իհարկե ալյուր:

  • Խմորը բաժանել 2 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, տարածել միջուկը, փաթաթել, բաժանել մասերի: Կտորների վրա հարած ձու քսել և թխել նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը